Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 900 հազարը: Գրում է Russian.rt.com-ը։
Լարին նշել է, որ 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 13 961 նոր դեպք, կորոնավիրուսից մահացել է 482 մարդ:
Երկրում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 908 346-ի, իսկ զոհերի թիվը՝ 46 689-ի:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր քթի սփրեյի տեսքով COVID-19- ի դեմ պատվաստանյութի մի քանի տարբերակների մշակման մասին:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60 միլիոնը։