BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում ուսուցիչ Սամուել Պատիի սպանության գործով չորս դպրոցականների մեղադրանք է առաջադրվել։ Գրում է Gazeta.ru-ն։
Երեք անչափահասների ուսուցչի սպանության «մասնակցության» համար մեղադրանք է առաջադրվել:
Ընդհանուր առմամբ, այս գործով մեղադրվում է 10 մարդ:
Հոկտեմբերի 16-ին չարագործը գլխատեց պատմության ուսուցիչ Սամուել Պատիին, որը դասարանում ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Սպանությունից առաջ ուսուցիչը սպառնալիքներ էր ստացել:
Հարձակում գործած անձը ոստիկանության կողմից գնդակահարվել է: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան-Ֆրանսուա Ռիկարը հայտնել է, որ հարձակվողը 2002 թ. ծնվել է Մոսկվայում, ծագումով չեչեն է և Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ ունի: