РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռոսպոտրեբնաձորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը խոսել է երեխաների մոտ SARS-CoV-2 կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշների մասին: Գրում է Russian.rt.com-ը։
Նա նշել է, որ առավել հաճախ երեխաները, որոնց COVID-19- ի թեսթավորման պատասխանը դրական է եղել, ջերմություն և հազ են ունենում:
Նրա խոսքերով՝ անչափահասները հազվադեպ ստամոքսային խնդիրներ են ունենում, սակայան նրանց մոտ բացակայում են շնչառական ախտանիշները:
«Կորոնավիրուսային վարակի հատուկ ախտանիշները ինչպես մեծահասակների մոտ, այնպես էլ երեխաների մոտ բացակայում են», - ասել է Գորելովը:
Համաճարակաբանը հավելել է, որ դժվար է երեխաների դեպքում ախտորոշել այնպիսի ախտանիշ, ինչպիսին է հոտառության կորուստը, քանի որ վաղ տարիքում երեխան ինքը չի կարող դա բացատրել: