РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայում ձիթապտղի արտադրողների միության տնօրեն, յուղի համտեսման դպրոցի հիմնադիր Նիկոլա Դի Նոյան պատմել է, թե ինչպես կարելի է ըստ հոտի ճիշտ ձիթապտղի յուղ ընտրել։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ նմուշի համար բավական է փոքր բաժակի մեջ 10 մլ յուղ լցնել:
Բուսական հակաօքսիդանտներով յուղը կունենա բուսական բույրեր։ Այն կունենա կտրված խոտի, նշի կամ լոլիկի հոտ և մի փոքր դառը և սուր համ:
Նա հորդորել է յուղն ըստ գույնի չընտրել, քանի որ լավ ապրանքը կարող է ինչպես կանաչ, այնպես էլ դեղին լինել:
Ավելի կարևոր է, որպեսզի յուղը պահվի մուգ ապակե շշի մեջ, քանի որ այն վախենում է լույսից, ինչպես նաև թթվածնից և ջերմությունից:
Դի Նոյան խորհուրդ է տվել նաև որոշակի ճաշատեսակների համար տարբեր տեսակի յուղեր համապատասխանեցնել: Այսպիսով, դառը զուգորդվում է մսի հետ, ավելի թեթև սորտերը հարմար են աղցանի համար, բանջարեղենի և ձկների համար`բուսական նոտաներով յուղը, մակարոնեղենի և սթեյքի համար` հագեցած համով յուղը: