ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկրում COVID-19 կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով զգալիորեն խստացնել կարանտինային միջոցառումները: Գրում է Russian.rt.com-ը։
Երկրի իշխանությունների որոշմամբ, նոյեմբերի 28-ից ռեստորանների, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի աշխատանքը կդադարեցվի:
«Արգելվում է ուղևորների կանոնավոր փոխադրումը, այդ թվում` երկաթուղային, ավտոբուսային և տաքսիներով: Ռեստորաններն ու հասարակական սննդի օբյեկտներն ամբողջությամբ անցնում են սննդի առաքման ռեժիմի», - մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ հասարակական տրանսպորտը չի գործելու Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Զուգդիդիում, Թելավիում և Փոթիում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան բուժվել է կորոնավիրուսային վարակից: