«Европульс» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է շրջակա միջավայրի աղտոտման համար քրեական պատասխանատվություն սահմանել։ Գրում է Gazeta.ru-ն։
Այժմ Ֆրանսիայում շրջակա միջավայրի աղտոտումը վարչական խախտում է համարվում: Եթե առաջարկն ընդունվի, ապա բնապահպանական չափանիշները խախտելու համար քաղաքացիներին սպառնում է 10 տարվա ազատազրկում:
Առաջարկվում է նաև մի քանի անգամ բարձրացնել տուգանքները իրավաբանական անձանց համար ապօրինի թափոնների նետումների, ինչպես նաև անսարք ֆիլտրերի համար և այլն: Նշվում է, որ տուգանքի չափը տասն անգամ ավելին կլինի, քան այն օգուտը, որը ընկերությունը կարող էր ստանալ `անտեսելով բնապահպանական պահանջները:
Այս փոփոխությունները այսպես կոչված «էկոցիդի» («էկոլոգիա» և «սուիցիդ» բառերից է) մասին օրենքների փաթեթի մաս են կազմում: Այն ձևավորելու համար ֆրանսիական իշխանությունները հրավիրել էին բնապահպանների, կլիմայագետների և պարզապես ակտիվ քաղաքացիների, ովքեր գրեթե 150 առաջարկ են ներկայացրել ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու և բնության բեռը ընդհանուր առմամբ նվազեցնելու համար։