f

Անկախ

Մենք վարչապետի հետ հանդիպել ենք, բայց այդ հանդիպումից ոչ մի բան չհասկացանք, քանի որ մեր հարցերին կոնկրետ պատասխաններ չտրվեց. անհետ կորած զինծառայողի ծնող


Անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին Կառավարության առջև են, նրանք ցանկանում են հանդիպել վարչապետի հետ:

Նրանք նշում են, որ զինադադարի հայտարարության մեջ նշվում է, որ զոհերը,  գերիները,  վիրավորները պետք է պարտադիր դուրս բերվեն: Նրանց խոսքով՝ հող հանձնելու կետը կատարվում է, բայց այն կետը, որ  վերաբերում է զոհերի դուրս բերմանը, այդ աշխատանքնեը զրոյական վիճակում են:

Ծնողները նշում են`խնդրել են, որպեսզի պաշտոնական էջ բացեն, որտեղ տեղադրվեն հիվանդանոցներում չճանաչված զինծառայողների նկարները, սակայն դեռևս քայլեր չեն ձեռնարկվել.«Լսում ենք այսինչ տեղը հիվադ կա, գնում ենք հիվանդանոց, պարզվում է սուտ է, դժվա՞ր է մի պաշտոնական էջ բացեն այդ էջին հավատանք, ոչ թե վազենք այստեղից- այտեղ»:

Անհետ կորածի ծնողը նշում է, որ իրենց պահանջն է, որ 15 ծնողներով մտնեն և վարչապետի հետ խոսեն: Նրանց խոսքով՝ 50-60 ծնողներով վարչապետի հետ հանդիպել են յուրաքանչյուրը իր հարցն է տվել ու կոնկրետ պատասխաննները չեն լսել.

«Չգիտենք ո՞ւմ դիմենք, որ հարցին լուծում տա, Պաշտպանության նախարարին դիմում ես հարցը չի լուծվում, հանձնաժողով են բացում՝ չի լուծվում, Կարմիր խաչ, Կառավարություն ենք գնում, հարցը չի  լուծվում, բա ո՞նց է լինելու մենք տվել ենք առողջ երեխաներ, բա ո՞ւր են : Այսօր ծնողը այնքան վատ վիճակում է, որ ասում է՝ գոնե դին տվեք, որ տանենք, դնենք հողը, որ լացելու տեղ ունենանք:

Մենք վարչապետի հետ հանդիպել ենք, բայց այդ հանդիպումից ոչ մի բան չհասկացանք, քանի որ մեր հարցերին կոնկրետ պատասխաններ չտրվեց: Ինչ ինֆորմացիա ուզել են, բերել, տվել  ենք իրենց, տվյալ տեղի հատվածով, մարտական քարտեզով, արդեն չենք հասկանում ո՞ւմ դիմենք, որ այդ հարցի պատասխանը ստանանք»:

 

անհետ կորած զինծառայողի ծնող Տեսանյութ ՀՀ Կառավարություն Նիկոլ Փաշինյան

Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
Ավելին
Ավելին