f

Անկախ

Մի խեղճ ու կրակ զինվորականի ուղարկեք, որ ռազմական քարտեզներով ինչ-որ բաներ փորձի բացատրել, ուղղակի բացեք Կադաստրի կոմիտեի մի կես տարի առաջ հաստատված կանոնադրությունը


Այսօրվա կառավարության ու ԱԺ-ի նիստերն ահագին բան բացահայտեցին և հույս ունեմ շատերը կանեն իրենց եզրահանգումները, բայց դրանց դեռ կհասցնենք անդրադառնալ։

Մինչ այդ, մեկ անգամ էլ անդրադառնանք սահմաններին։

Ուղղակի ինձ հետաքրքիր է, պետական կառավարման համակարգում կա՞ մեկը, որ տեղյակ լինի սահմանների համար պատասխանատու լիազոր մարմնի պարտականություններից, թե ոչ։ Մարդիկ ընկած Google Maps-ով փորձում են հասկանալ որտեղով է անցնում մեր սահմանը!!!

Ես հասկանում եմ, հիմարաբար Կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի ու քարտեզագրության ՊՈԱԿ-ը անձնական մաղձի համար մի քանի ամիս առաջ փակած ղեկավարությունը դժվար թե կարողանա նման աջակցություն տրամադրել, բայց ամեն դեպքում ունեն պարտավորություններ, որի համար վճարվում են ու պահում մոտ հազար հոգանոց հիմնարկություն։

Փոխարեն մի խեղճ ու կրակ զինվորականի ուղարկեք, որ ռազմական քարտեզներով ինչ-որ բաներ փորձի բացատրել, ուղղակի բացեք Կադաստրի կոմիտեի մի կես տարի առաջ հաստատված կանոնադրությունը, որում գրված է.

"11. Կոմիտեի գործառույթներն են`

...27) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքների իրականացում.

...29) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանագծման (դելիմիտացիա) ու սահմանազատման (դեմարկացիա) աշխատանքներին մասնակցություն..."

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում Սահման Հայաստան Կադաստրի կոմիտե

Այլ հոդվածներ հեղինակից

Ռոբերտ Քոչարյանը՝ Շուշին ադրբեջանական քաղաք լինելու՝ իշխանության պնդումների մասին
Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info. մաս 3-րդ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ երկրի օրակարգային հարցերի մասին
Ինչո՞ւ էս դավաճաններին զինվորականները չգցեցին, որ խուսափեն ավելացող հազարավոր զոհերից, վիրավորներից, անհայտ կորածներից ու հազարավոր քառակուսի կիլոմետրեր զիջելուց
Ազգային գաղափարախոսությունն ու ազատության գաղափարները իրար չեն հակասում, պարզապես պետք է կարողանալ դրանք ճիշտ համադրել.Վազգեն Մանուկյան
Կորոնավիրուսի «բրիտանական» տարբերակը հայտնաբերվել է 70երկրներում
National Interest-ը հայտնել է Պուտինի  և  Բայդենի հեռախոսազանգի  նպատակը
Բիլ Գեյթսը COVID-19-ից  տաս անգամ ավելի վատ համաճարակ է կանխատեսել
Պուտինը նախազգուշացրել է  քաղաքակրթության  ավարտի վտանգի մասին
Իմունոլոգը՝ COVID-19-ից բուժվածների  «ամենակոպիտ» սխալի մասին
Ճապոնիայում գրեթե 29 միլիոն դոլար արժողությամբ  սուտակ   են գողացել
Իսպանիայում երկրաշարժերի շարք է գրանցվել
ԱՀԿ-ում հայտարարել են COVID-19- ի դեմ պատվաստանյութերի հավասար հասանելիության խնդրի մասին
Լոնդոնում ծաղիկների ցուցահանդեսն առաջին անգամ հետաձգվել է  
Պուտինը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել Ղարաբաղին
Մանրամասներ «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի մասին
Վահան Քերոբյանը եւ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը
Արայիկ Հարությունյանը Արցախի ոստիկանապետ և ԱԻՊԾ տնօրեն է նշանակել
Զինծառայողներն արյուն են հանձնել
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ
Շարային ստուգատես է անցկացվել 1-ին զորամիավորումում
40-ամյա հետախուզվողը TT ատրճանակից կրակել է տան ներսից. ՔԿ-ն պարզում է դեպքի հանգամանքները
«Թովմասյան» հիմնադրամի հիմնադիրը կուսակցություն է ստեղծում վարչապետի իր թեկնածուի հետ ընտրություններին մասնակցելու համար
Տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը
Ավելին
Ավելին