«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել. «2018 թվական, մարտ ամիս, Լուսավոր Հայաստանի գրասենյակ: Հեղափոխության ճանապարհային քարտեզի քննարկում:
-Պարոն Փաշինյան, իսկ եթե հանկարծ մարդ զոհվի կամ վիրավորվի,- հարցրի ես ԵԼՔ խմբակցության ղեկավար Փաշինյանին:
- Ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը, - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Ես վախեցած լռեցի:
Այսքանը: Բարի գիշեր և համբերություն բոլորիս»: