f

Անկախ

«Հրապարակ». Ռուսական լրատվականների տվյալներով՝ Կարմիր խաչում 150 հայ գերիների մասին տվյալներ կան


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ամենացավոտն անհետ կորածների ու գերիների վերադարձի խնդիրն է, որոնց մասին ամեն օր համացանցում զարհուրելի տեսանյութեր են տարածվում։ Ու մինչ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե դա իրենց առաջնահերթություններից է, փաստ է, որ պատերազմի դադարից կես ամիս անց էլ ռազմագերիների փոխանակում տեղի չի ունեցել։ Ավելին՝ Փաշինյանի ստորագրությամբ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված չէ, թե ինչ ժամկետում եւ ինչպես պետք է տեղի ունենա այս գործընթացը։

Գերիների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն էլ այս պահին չկա, խոսվում է մի քանի հարյուր մարդու մասին։ Ռուսական լրատվականների փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեում 150 հայ գերիների մասին տվյալներ կան, որոնք ողջ են, եւ նրանց հետ ստանալու աշխատանքներ են տարվում։ Իսկ թե ինչու մինչ օրս չի ստացվել, պարզ չէ։ Երեկվանից ադրբեջանական հարթակներում ինֆորմացիա է պտտվում, թե առաջիկա օրերին պատրաստվում են Բաքվում հաղթանակի շքերթ անցկացնել եւ հայ ռազմագերիներին ու հայկական զինտեխնիկան ցուցադրել՝ 1945 թվի մոտիվներով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակից, իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը երեկ, ի պատասխան այս տեղեկություններին, ասաց, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ, վստահեցրեց, որ զբաղվում են ռազմագերիների վերադարձի հարցով։ Նրանց հստակ թվի մասին էլ չգիտեր, ասաց, որ գործընթաց է գնում, եւ հույս հայտնեց, որ առաջիկայում գերիների վերադարձ կլինի, իսկ թե ինչու եռակողմ հայտարարության մեջ ժամկետ չեն ֆիքսել, տեղյակ չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

հայ գերիներ Ադրբեջան Հայաստան Արցախ պատերազմ

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանում Նավալնու աջակցության ցույցեր են ընթանում, որոնք ուղեկցվում են ձերբակալություններով
Հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. Արցախի ԱԻՊԾ
«Փաստ». Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը
Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառայողի անուն
Կորոնավիրուսային վարակի 198 նոր դեպք, 4 մահ
Երկու տարիների հեռվից. Ռուբեն Հակոբյան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում
Ծաղրանկարներում արտացոլված է մեր իրականությունն՝ իր ողջ ողբերգությամբ․․․
«Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա
«Հրապարակ». Փաշինյանի պլան ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է
«Հրապարակ». Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել, իսկ Նիկոլը կադրային «ռակիրովկաներ» է անում
«Ժողովուրդ». Դավիթ Խաչատուրյանն «ընդդեմ» Գագիկ Ջհանգիրյանի. ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ
Ամերիկան հավելյալ աջակցություն է խոստանում Հայաստանի և Արցախի ապահովությունը երաշխավորելու ջանքերին. Բլինքըն
«Նիկո՛լ, դո՛ւ ես սպանել մեր որդիներին...». Գեղամ Նազարյան
Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ
40-ամյա տղամարդու դանակահարություն Հայկավան գյուղում․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր տեղամասերից ծառեր են ապօրինի հատվել. Տավուշի ոստիկանների բացահայտումները
Գյումրի քաղաքում մեքենա է այրվել
Փրկարարները «Երևանյան» լճի մոտակայքում հայտնաբերել են դի
ԱԻ նախարարը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ
Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է տարին
Ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է դարձվում, թվերն ապացուցում են հակառակը․ԿԳՄՍ նախկին նախարար
Անդրանիկ Քոչարյանը օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը եւ պախկվեց reception-ի սեղանի տակ․Հայկ Մամիջանյան
Ավելին
Ավելին