f

Անկախ

Արցախի ճանաչման խաղաթուղթը՝  հակազդեցության կարգով


Արցախի ճանաչման խաղաթուղթը՝  հակազդեցության կարգով
Ֆրանսիայի Սենատի որոշումը որքան էլ իրավական նշանակություն չունենա, ոչ պարտադիր տեսքով լինի կամ պաշտոնական Փարիզի կողմից ճանաչում չենթադրի, այդուհանդերձ ճանաչման  գործընթացին նոր տարողություն է հաղորդում։ 
Առաջին անգամ է, որ ճանաչման օրակարգն ընդունվում է պետության օրենսդիրի բաղադրիչ պալատում, առաջադրանքի կայացման գործընթացը քաղաքային եւ նահանգային մակարդակից տեղափոխելով խորհրդարանական մակարդակ։ Առընթեր շարունակվում է հատկապես եվրոպական քաղաքների բարձրագույն խորհուրդների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման որոշումների կայացման գործընթացը։ 
Պատերազմի թեժացմանն առընթեր պաշտոնական Փարիզը, հատկապես նախագահի մակարդակով հանդես եկավ տարբեր նախաձեռնություններով եւ հայտարարություններով։ Նախագահ Մակրոնն ազդարարեց նոր մեթոդաբանությամբ բանակցություններ ձեռնարկելու մասին, մինչ մարդասիրական հրադադար հաստատելու ֆրանսիական փորձերը ձախողվեցին։ Հայ ժողովրդի ուղղությամբ Ֆրանսիան իր դերը անելու է՝ հրապարակային հանձնառությունն ու Անկարային տարբեր առիթներով մեղադրելու եւ ահաբեկչական տարրերի թափանցումն ապահովելու ամբաստանությունները բաձրաձայն հնչեցին Ֆրանսիայի պաշտոնատարների կողմից։ 
Նախաձեռնություններն ու հայտարարությունները մնացին ապարդյուն։ Հրադադարի հաստատումից հետո Փարիզը հայտարարեց, որ  առաջադրում է Արցախում զինադադարի դրության պահպանման նկատմամբ միջազգային վերահսկողություն ապահովել։ Պարզ էր ենթատեքստը․ մտահոգությունն այն էր, որ Մոսկվան եւ Անկարան միեւնույն 
պայմանավորվածությամբ  այս անգամ կարգավորման գործընթացից դուրս կմղեն Մինսկի խմբի մյուս անդամներին։ 

Դրանով չբավարարվելով նախագահ Մակրոնը  հայտարարեց, որ  այժմ իր երկիրը աշխատում է ժառանգության եւ մշակութային հրադադարի շուրջ, Հայաստանի, Ադրբեջանի, Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին պահպանելու եւ վերականգնելու ամբողջ շրջանի  բազմազանության եւ հարստության գանձերը: Այստեղ պարզ է, որ վտանգվածը հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունն է։ Բազմազանության մասին խոսելով Ֆրանսիան միշտ փորձում է միջնորդի իր առաքելությունն ընդգծել եւ վերաշեշտել Մինսկի խմբի ձեւաչափի պահպանումը։ 
Հիմա Մակրոնն ունի Արցախի ճանաչման իրեն հղված կոչի խաղաթուղթը։ Դժվար թե նման քայլի գնա Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում եւ ՄԱԿ-ում հիմնարար դեր ունենալուց բացի հակամարտության կարգավորման համանախագահող միջնորդ երկիր է։  
Կարգավորման բանակցությունները դեռեւս չեն վերսկսել։ Հատկապես Անկարան ձեւաչափի իրողական փոփոխություն իրականացնելու ճիգի մեջ է։ Պաշտոնական Փարիզի կողմից ճանաչումը՝ ձեւաչափից դուրս ինքնամղման քայլի համազոր կարող է ընկալվել։  
Արցախի ճանաչման խաղաթուղթը միայն Ֆրանսիան չէ, որ կարող է օգտագործել։ Հարավային Կովկասում սահմանների փոփոխություններով հատկանշվող իրադարձություններին կարող են հակազդել այլ պետություններ եւս․ այդ հակազդեցությունների շարքին  Արցախի  ճանաչումը կարող է դառնալ օգտագործելի գործոն։  

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ    
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ Արցախի ճանաչում Ֆրանսիայի Սենատ

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին