Մեր ամենամեծ թերացումներից մեկը. մինչեւ այժմ գործարկված չէ ներդրումների ուղեկցման լիարժեք գործունակ համակարգ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց չենք հուսահատվում եւ իհարկե պիտի լուծենք այդ խնդիրը»,-հավելել է նա եւ տեղադրել Ներդրումների աջակցման կենտրոն իր այցի մասին պատմող տեսանյութը: