f

Անկախ

Սոթք, Լիդիան և այլ նեդրողներ… ձախողումները հանգեցնելու են խոշոր փոխհատուցումների


Սոթքի ոսկու հանքի շուրջ խնդիրը կառավարության հերթական ձախողումն է` ապահովելու օտարերկրյա ներդրողների պաշտպանությունը Հայաստանում։ Երկկողմանի համաձայնագրերով Կառավարությունը ունի միջազգային մի շարք պարտավորություններ, օրինակ` երաշխավորելու օտարերկրյա նեդրողների և իրենց ներդրումների լիարժեք պաշտպանությունը և ավտանգությունը։ Այս պարտավորությունը ամգրագրված է թե 2001 թվականի Ռուսաստան-Հայաստան ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրով, և թե 2014 թվականի Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրով։

Փաստացի, գործող կառավարությունը հաստատեց, որ չի կարողանում ապահովել «բարենպաստ» պայմաններ օտարերկրյա նեդրողների ներդրումների իրականացման համար, ինչպես նաև պաշտպանել այդ ներդրողների շահերը ընդդեմ Ադրբեջանի։ Կառավարության նույն ձախողումները հանգեցրեցին Լիդիանի խնդրի առաջացմանը, որտեղ ներդրողների նկատմամբ չցուցաբերվեց արդարացի մոտեցում և չտրվեց ամբողջական պաշտպանություն։ Կառավարության ներկայացուցիչների ապիկար քայլերի արդյունքում Լիդիանի նեդրողները դուրս մղվեցին Հայաստանից, ինչը բացասաբար ազդեց երկրի ներդրումային միջավայրի գրավչության վրա։

Բացի այն հանգամանքից, որ կառավարության ձախողումները հանգեցնում են հարկերի կտրուկ նվազեցմանը և աշխատատեղերի կրճատմանը, դրանք նաև իրավունք են ընձեռնում օտարերկրյա նեդրողներին, որոնց ներդրումներին վնաս է հասցվել, ահռելի փոխհատուցման պահանջներ ներկայացնել Հայաստանի դեմ կնքված միջազգային համաձայնագրերի շրջանակում (օրինակ` շուկայական արժեքով)։ Հայաստանը ստիպված է լինելու նաև վճարել փոխհատուցման գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսներ։ Ներդրողների կրած վնասների չափերը կարող են հասնել մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարների, որոնք վճարվելու են Հայաստանի հարկատուների հաշվին…

Վերջին տարիներին, գործող կառավարությունը փաստացի ձախողեց նաև ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորումը, ինչպես նաև ներդրումների և ներդրողների շահերի պաշտպանության ապահովումը։ Ավելին, գործադիրը նաև չգիտակցեց, որ ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման համար առաջնահերթ գործոններ են հանդիսանում ներդրումները կարգավորող օրենսդրական դաշտի կայունությունը և կանխատեսելիությունը, որը ենթադրում է ներդրումների լիարժեք պաշտպանության իրավական երաշխավորում:

 Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն

Սարգիս Գրիգորյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին