f

Անկախ

Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են. Զառա Ամատունի


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշում է, որ տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զառա Ամատունին այս մասին ասաց նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկման ընթացքում:

«Այն լրատվամիջոցներից, որոնք տարածել են այս տեղեկությունը, փորձել ենք ճշտել՝ որտեղից են վերցրել լուրը՝  չկարողացանք: ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակել և չի էլ հրապարակելու վիճակագրական տվյալներ փնտրվող անձանց վերաբերյալ: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված աշխատում ենք  իշխանությունների հետ: Ընդհանրապես մեր աշխատանքը բավականին զգայուն իրավիճակներում է տեղի ունենում՝ յուրաքանչյուր դեպքով պատասխանատու իշխանությունների հետ կոնֆիդենցիալ ձևաչափով: Միայն կողմերն են իրավասու հրապարակել գերեվարված անձանց տվյալները: Մենք միայն կարող ենք այս մարդկանց ճակատագրերը ուշադրության կենտրոնում պահել: Մեր տեսակցությունների մասին տեղեկացվում են նաև անազատության մեջ հայտնված անձանց  ընտանիքները: Հոկտեմբերի կեսերից ճշտել ենք մի շարք գերեվարված անձանց տվյալներ, որոնց մասին տեղյակ ենք պահել նաև նրանց ընտանիքներին: Դիմում եմ այդ ընտանիքներին, որպեսզի կապի մեջ լինեն մեզ հետ»,- ասաց Ամատունին:

Ինչ վերաբերում է գերեվարված անձանց վերադարձնելու հարցում ԿԽՄԿ դերակատարությանը, Զառա Ամատունին ընդգծեց, որ նման գործառույթ ԿԽՄԿ-ն չունի:

«Մենք միջազգային իրավունքի պարտավորությունների ներքո կողմերին տեղեկացնում ենք այն մասին, որ գերեվարվածներին պետք է  հեռու պահեն  հանրային ուշադրությունից: Վերադարձնելու որոշում կարող են ընդունել միայն կողմերը,  իսկ ԿԽՄԿ-ն միայն կարող է օգնել»,- նշեց Զառա Ամատունին:

Զառա Ամատունի

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին