Ռուսաստանի նախագահի հանձնարարականի համաձայն` Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, փոխվարչապետների, ինչպես նաև մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, նոյեմբերի 21-ին աշխատանքային այցեր է կատարել Երևան և Բաքու: Այս մասին նոյեմբերի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ ուղևորությունից հետո Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությունները տեղադրվել են ՌԴ ԱԳՆ կայքում:
«Կցանկանայի նշել միայն, որ շեշտադրված քննարկվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բնականոն կենսագործունեության համար պայմանների ստեղծման նպատակով մարդասիրական օգնության տրամադրման հարցեր: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող համալիր միջոցառումները, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և միջազգային շահագրգիռ գործընկերների և կառույցների հետ միասին, կնպաստեն խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում»,- նշել է Զախարովան: