f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան


Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, նա չի պատկերացնում, թե ինչ է բանակը, ինչ է պատերազմը և երբ ինչ է կատարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, թե 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:

«Ինձ համար մտահոգիչ չէ, թե իրավապահներին ինչ պիտի ասի, որ անեն, ինձ համար մտահոգիչ է հայրենիք կորուստը, ինչը արդեն փաստ է»,- ասել է գեներալ-գնդապետը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի մատնանշած 42 մլն դոլարի անպիտան զենք ձեռք բերելու գործին, ապա Մովսես Հակոբյանն ասել է։

«Թող հարցնի Անդրանիկ Քոչարյանին, իր հետ խոսել է այդ մասին, որոշակի տեղեկություններ ունի և հարցրեք քննչական մարմիներին, թե իմ դերակատարությունը որն է եղել: Այդ մարդը հիվանդ է, հիվանդ: Հոգիս հանգիստ է, ես հայրենիք չեմ տվել»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Աննա Հակոբյանը հրամանատարական շտաբում Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով է եղել, ասաց, որ թող նախ բացատրեն՝ ինչու էին սկզբում ստել, հետո էլ ասել էին, թե Մովսես Հակոբյանը կորոնավիրուսով է վարակված եղել, դրա համար են հանել, ինչը, նրա խոսքով՝ այդպես չէր:

«Երկրորդը՝ հարցրեք հրամանատարական շտաբում գտնվողներին, թե ում բարոյահոգեբանական վիճակն է բարձրացրել, կարծում եմ՝ արդյունքները փաստում են՝ բարձրացրե՞լ է, թե ոչ»,-ասաց նա

Այլ հոդվածներ հեղինակից

ՌԴ  փոխվարչապետը  հորդորել է  կորոնավիրուսով  վարակվածներին  զերծ մնալ պատվաստումներից
Պեկինում  օդը ԱՀԿ նորմայից 8 անգամ ավելի կեղտոտ է
Բայդենն՝  ԱՄՆ-ում  տնտեսական ճգնաժամի վատթարացման մասին
Ղրղզստանում 4.2  մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է  տեղի  ունեցել 
Կյանքից հեռացել է Լարի Քինգը
Գիտնականները պարզել են, որ օրգանիզմը «հիշում է» կորոնավիրուսը
Վատիկանի համար ճակատամարտում հայկական տոլման հաղթում է ադրբեջանական գորգերին
Ինչո՞ւ են հիմա՛ խոսում սրա մասին. Արթուր Ղազինյան
Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ
«Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, այլ բերում են, որ փող աշխատեն և ավելի վատ վիճակի մեջ գցեն». Գեորգի Պողոսյան
Շների գազազած ոհմակը Երեւանում հոշոտել է 207 գլուխ ոչխար, ընտանիքը կրել է 10 միլիոնի վնաս. Yerkir.am
Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն. Նարեկ Մալյան
Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Միքայել Մինասյան
Եվ վերջ. Արմեն Գրիգորյան
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է երկու գերատեսչությունների համատեղ քայլերը
Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. Թուրքագետ
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
ՀՀ 4-րդ նախագահը՝ անբացատրելի երեւույթ․ Ռուբեն Մխիթարյան
Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. վարորդը մահացել է
Ցուրտը կնհանաջի, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով
Նախագահ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համար
Հետաքրքիր օրինակ է այն, որ աշխարհի բոլոր ուժեղագույն կայսրությունները հավերժ ոչնչացան այն բանից հետո, երբ փորձեցին ոչնչացնել հայերին
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը
Կալանավորվելու և տարիներով ազատազրկվելու են բոլոր նրանք , ովքեր կփորձեն վարչապետին մեղադրել պատերազմում պարտության մեջ
Ավելին
Ավելին