ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 110.611-ով: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի համաճարակի սկզբից մինչ այժմ ԱՄՆ-ում ավելի քան 12,8 միլիոն մարդ է վարակվել։
Նշվում է, որ երկրում մեկ օրում ավելի քան 1,2 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից, ԱՄՆ-ում COVID-19-ի պատճառով մահացությունների թիվն արդեն գերազանցել է 263 հազարը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է միլիոնը։