ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկ Մանանդյանին պարգևատրելու մասին։
Հրամանագրում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Սերգոյի ՄԱՆԱՆԴՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»: