f

Անկախ

Դավիթ Բեկ գյուղի բնակիչներին պատկանող մոտ 300 հեկտար վարելահողերն էլ չեն մշակվի․ Tert.am


Դավիթ Բեկ գյուղից հողեր չեն հանձնվել, բայց այն վարելահողերը՝ մոտ 250-300 հեկտար, որոնք մինչև պատերազմը մշակում էինք, այժմ չենք կարող, որովհետև վտանգավոր է:   Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ղեկավար Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե գյուղին պատկանող որոշ հողատարածքներ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Նա նշեց, որ նշված տարածքները մասնավոր սեփականություն են եղել, գյուղի բնակիչներն այդ վարելահողերում հացահատիկ են մշակել: «Մինչև պատերազմը այդ տարածքներում ցորեն ենք մշակել, հիմա խրամատներ ենք փորել՝ սահմանագծով: Այժմ սահմանի մի կողմում մենք ենք, մյուս կողմում՝ իրենք, մեխանիզմ չենք կարող մտցնել, արդեն վտանգավոր է մշակել, ոչ մեկը չի գնա, շատ է մոտիկ»,-ասաց նա:

Դավիթ Բեկի ղեկավարն ասաց, որ սահմանազատման աշխատանքները դեռ չեն կայացել. «Քաշաթաղի հանձնումից՝ դեկտեմբերի 1-ից հետո կհասկանանք՝ ինչ է լինելու»:

Հարցին՝ քանի որ այդ հողատարածքները մասնավոր սեփականություն են եղել, բնակիչներին փոխհատուցում տրամադրվելո՞ւ է, Պողոսյանն ասաց, որ դեռևս այդ հարցի քննարկում չի եղել, սպասում են սահմանազատման աշխատանքների ավարտին:

Բենիամին Պողոսյանն անդրադարձավ նաև պատերազմից հետո գյուղում տիրող իրավիճակին՝ նշելով, որ այժմ հանգիստ է: «Տներ էին վնասվել պատերազմի ընթացքում, հիմնականում պատուհաններ, տանիքներ էին ջարդվել: Մարզպետարանից եկել, չափագրում են կատարել, սպասում ենք՝ տեսնենք ինչ կլինի»,-ասաց նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Դավիթ Բեկ գյուղ Սյունիքի մարզ

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին