f

Անկախ

Ռազմական դրության ռեժիմն օգտագործվում է բացառապես իշխանությունը պահելու նպատակով մարդկանց իրավունքները սահմանափակելու համար․ Էլինար Վարդանյան


Հայաստանում շարունակում է գործել ռազմական դրությունը՝ սահմանափակելով խոսքի ազատության, ազատ տեղաշարժման և մի շարք այլ իրավունքներ։ Նոյեմբերի 26-ին «Իմ քայլի» պատգամավորների ձայների մեծամասնությամբ մերժվեց ռազմական դրությունը չեղյալ համարելու նախագիծը։

Հիմնավորումներն անհասկանալի էին։

Ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնությունից 18 օր անց երկրում ռազմական դրությունը պահպանելը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Բացի նրանից, որ այս ռեժիմն օգտագործվում է իշխանությունը պահելու նպատակով բացառապես մարդկանց իրավունքները սահմանափակելու համար, որևէ այլ նպատակով այս դրությունը չի արդարացվում։ 

1. Ռազմական դրությամբ էր վերջին շաբաթներին հիմնավորվում հավաքների իրավունքի սահմանափակումը։ Այս հիմքով հարյուրավոր մարդիկ բերման ենթարկվեցին իրավապահ մարմիններ։ Վարչական դատարանը, սակայն, գտավ, որ «Ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը անհրաժեշտ է կասեցնել։ Խոսքը վերաբերում է հավաքների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակման արգելքին։ Իսկ մինչ այդ Սահմանադրական Դատարանն էր կասեցրել ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիք արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը։

2. Ռազմական դրությունը չվերացնելու հիմքով շարունակում են գործել բազմաթիվ այլ սահմանափակումներ, որոնք կորցրել են արդիականությունը։ Սահմանափակված է ազատ տեղաշարժի իրավունքը։ Սահմանափակված է 18-55 տարեկան տղամարդկանց ելքը ՀՀ տարածքից։ Նույնիսկ երկքաղաքացիություն ունեցողները չեն կարող հատել սահմանը, մեկնել, օրինակ, արտագնա աշխատանքի։ Եթե ռազմական գործողությունների ընթացքում այս արգելքի գոյությունը հասկանալի էր, ապա պատերազմի փաստացի ավարտից հետո նման արգելքը անտրամաբանական է և էական խոչընդոտ է նաև տնտեսության զարգացման համար։ Թե որն է այսօր այս սահմանափակման տրամաբանությունը, անհասկանալի է։

3. Առողջապահության նախարարի սեպտեմբերի 27-ի N 3345-Ա ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանում բժշկական կամակերպությունների համար սահմանվեցին ռազմական դրությամբ պայմանավորված մի շարք սահմանափակումներ։ Իրավական բազայում չգտանք որևէ լրացում կամ փոփոխություն, որ արվել է այս հրամանում՝ պայմանավորված ռազմական գործողությունների ավարտով։ Կամ նախարարությունում մոռացել են սահմանափակումների մասին, կամ պարզապես մատնված են անգործության։

4. Միակ հիմնավորումը, որ իշխանականների կողմից բերվում է ի պաշտպանություն ռազմական դրության, այն է, որ վերջինիս վերացումից հետո հնարավոր չի լինի կազմակերպել ծառայությունը սահմաններում։ Սա հերթական մանիպուլյատիվ մոտեցումն է։ Թեև այս իշխանությանը մանիպուլյացիաները խորթ չեն։ Այս խնդիրը կարելի է կարգավորել առանձին իրավական ակտերով։ Այդ ակտերը վերջին շաբաթների ընթացքում արդեն իսկ պետք է ընդունված լինեին։ Պարզապես հերթական անգամ համոզվում ենք, որ այս կառավարությանը չի կարողանում, չգիտի ինչպես աշխատել։

Ռազմական դրությունը չեղյալ համարելու նախագծին դեմ էր քվեարկել իմքայլական պատգամավորներից ընդամենը 56-ը։ Ըստ էության, բազմաթիվ պատգամավորներ չեն ցանկացել շարունակել մնալ այդ պատասխանատվության տակ։ Ռազմական դրությունը օր առաջ պետք է վերացվի, պետք է հանվեն իրավունքների սահմանափակումները, այս ուղղությամբ պետք է մեծացնել հանրային ճնշումները, այլապես այն նպաստելու է երկրում լարվածության աճին և ճգնաժամի խորացմանը։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Էլինար Վարդանյան

Այլ հոդվածներ հեղինակից

Սյունիքում ականի պայթյունից 2 փրկարար է տուժել. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենը քննարկել են համագործակցության ծրագրեր
Ալիևն Արցախում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ» նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել
Դիմակայունության բարձրացման ծրագիր Սյունիքի մարզի դպրոցներում
Սյունիքի մարզում զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, 2 փրկարար վնասվածք է ստացել. shamshyan.com
Շուռնուխ համայնքում էլեկտրական լարեր են անցկացրել, որ անասունները չանցնեն սահմանը. NEWS.am
Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրգործերով. Civilnet
Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը խոստովանեց, որ չի հաղթահարել իր առջեւ դրված խնդիրը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն:
Եթե Փաշինյանը կտրուկ եւ չոր նախապայման դներ ռազմագերիների հարցով, Ադրբեջանը կընդուներ այդ նախապայմանը․ Նաիրա Զոհրաբյան
Հայաստանում Ղարաբաղի քաղաքացիների համար գործելու են ժամանակավոր զբաղվածության երկու ծրագրեր. պաշտոնյա
Ինչ-որ բան եղավ, որն անհասկանալի էր նաեւ Սեյրան Օհանյանի համար. և կոնկրետ եղավ Շուշիի հատվածում. Ռուզան Խաչատրյան
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկայացրին դատախազների բացարկի մասին մի շարք միջնորդություններ
Իր գործունեությունն է սկսել ԿԶՆԱԿ հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն. ԿԳՄՍՆ
Արայիկ Հարությունյանից եղել է զգուշացում, որ Սեյրան Օհանյանը բունկեր մտնելու իրավունք չունի. Ռուզան Խաչատրյան
Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան. Armdaily.am
Ես չեմ կարծում, թե Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել. Ռուզան Խաչատրյան
Որդիս զոհվել է, որովհետեւ ֆիզիկապես չի հասցրել իր ապաստարանը պատրաստել․ հաղորդում հանցագործության մասին
Քոչարյանի դեմ այս դատավարության պատվիրատուն Թուրքիան է և իր գործընկեր Ադրբեջանը. Երվանդ Բոզոյան
Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին. Նրան դիմավորեցին «Քոչարյան, հերոս» վանկարկումներով
Հետազոտություն. Ամուլսարի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է, քանի որ այնտեղ պատմական հուշարձաններ կան
«Վերին Լարսից» մինչև Վլադիկավազ կուտակվել է 800-ից ավելի բեռնատար. Հայաստանի մաքսային կցորդ
Այնտեղ, որտեղ դրվեց զինվորի ոտքը, հետո դեմարկացիայի ժամանակ շատ դժվար է լինելու պարտադրել, որ հետ քաշվեն. Սեյրան Օհանյան
Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը սկսվել է ընդմիջումով
Ավելին
Ավելին