f

Անկախ

Պրոբլեմն այն է, որ ձեզ փող են տվել հայ չլինելու համար, հային ու արցախցուն իրար հակադրելու համար․ Արփինե Հովհաննիսյան


«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Երեկվանից սորոսագործակալական շրջանակների մի այլ տիպի ինքնիշխան նուրբ հոգին նեղվել էր Արցախում Ռուսաստանին ուղղված շնորհակալությունից։ Մեջները դեմքեր կային , որ կոչ էին անում Արցախի իշխանություններին նման անպատիվ շոուներ չսարքել։ Հիմա բա ոնց չասես՝


Այ դավաճան գործակալնե՜ր 
1. Արցախի իշխանություն ասելով ու՞մ նկատի ունեք՝ Մոսկվայում իր հարցերը լուծող Ստեփանակերտի ժեկի պետ Արայիկ Հարությոնյա՞նին:
2. Ու՞մ շնորհակալ լինեն, գերագույն գլխավոր հիստերիկի՞ն, ով աղետ բերեց իրենց գլխին, ով սպանեց այդքան մարդու, անտուն դարձրեց հազարների։  Հա՞: 


Ձեր «հպարտ ու ինքնիշխան» սիրտը չէ՞ր նեղվել, որ այլասերվածների թիմը իրենց առաջնորդի դավաճան չլինելը հիմնավորում էին Պուտինի բառերով, Պուտինը լուծում է Արցախում ջեռուցման հարցերը, Պուտինի հետ քննարկվում է Սոթքի հարցը, Պուտինը հայ գերիների համար գումար է տալիս Կարմիր Խաչին, ու էլի Պուտինը, կրկին Պուտինը եւ այլն եւ այլն։ 
Ձեր պատվի սահմանը ձեզ տրված փողի հասցեն ու չափն է։ Ով ով, դուք պատվից մի խոսեք։ 


Ձեր մասին իրականությունը շատ պարզ է։ Դուք պատերազմի օրերին Հ1-ով պարտության սիմվոլ անգրագետին էիք պաշտպանում, իսկ հիմա սուվերենության մասին եք երգում։ Պրոբլեմն այն է, որ ձեզ փող են տվել հայ չլինելու համար։ Հային ու արցախցուն իրար հակադրելու համար։ Հայն է շնորհակալ ռուսին, ոչ թե արցախցին շնորհակալ չէ հային։ Որովհետեւ արցախցին ու հայը նույն հայն են։ 


Այն պահից, երբ դուք հակադրեցիք իրար արցախցուն ու հայաստանցուն մեր դժբախտությունները սկսվեցին, այն պահից, երբ դուք ասեցիք, որ հայաստանցին չպիտի պաշտպանի Արցախը մենք դադարեցինք արժանի լինել պետություն ունենալ։ 


Ու այդ ամենի թագն ու պսակը եղավ այն, որ Ադրբեջանի ազգային հերոսների ընտանիքը այնպես արեց, որ Հայաստանում ապրող հայաստանցին կպաշտպանի Վարդենիսը, Կապանը, Գորիսը եւ այլն։ Ձեր բաժանման հետեւանքով սահմանը  Արցախից եկավ Հայաստան»։

 

Երեկվանից սորոսագործակալական շրջանակների մի այլ տիպի ինքնիշխան նուրբ հոգին նեղվել էր Արցախում Ռուսաստանին ուղղված...

Posted by Arpine Hovhannisyan on Saturday, 28 November 2020

Արփինե Հովհաննիսյան

2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Ավելին
Ավելին