Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի տարբեր հատվածներում ակցիաներ կազմակերպելու վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը՝ նշելով, որ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին
«ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է Երևանում 2020 թվականի նոյեմբերի 19-ին Երևան քաղաքի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ պողոտա խաչմերուկում, Թբիլիսյան խճուղում, Մյասնիկյան, Բաղրամյան, Իսակովի, Գայի պողոտաներում, Ամիրյան փողոց-Մաշտոց պողոտա խաչմերուկում և հարակից տարածքներում, նոյեմբերի 20-ին Սարյան և Դեմիրճյան փողոցներում, Բաղրամյան, Մաշտոցի պողոտաներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը»,- հայտնեց նա՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։