Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիմել է այն երկրներին, որտեղ համաճարակաբանական իրավիճակը կայունանում է, իսկ SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր դեպքերի աճը նվազում է: Գրում է Gazeta.ru-ն:
Այսպես օրինակ՝ ԱՀԿ-ի տեխնիկական տնօրեն Մարիա վան Կերհովեն նման պետությունների ղեկավարներին հորդորել է պահպանել զգոնությունը:
Նա նշել է, որ կազմակերպությունը չի ցանկանում տեսնել, թե ինչպես են լոքդաունից դուրս եկող երկրները անցնում կատարում հաջորդ լոքդաունին:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 61 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 42,5 միլիոն մարդ, ավելի քան մեկ միլիոն հիվանդ մահացել է: