Ամերիկյան Սակրամենտո քաղաքի (Կալիֆոռնիա) առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում մեկ մարդ մահացել է, մեկը՝ ծանր վիճակում հոսպիտալացվել: CBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կասկածյալին հաջողվել է փախուստի դիմել։ Գրում է Russian.rt.com-ը։
«Այս պահին մենք կարող ենք հաստատել, որ սա, կարծես, միակ միջադեպն է, և դա տեղի չի ունեցել զանգվածային սպանության զենքի օգտագործման արդյունքում», - հայտնել է քաղաքային ոստիկանության խոսնակ Կառլ Չենը:
Նրա խոսքերով հրաձգության պահին առևտրի կենտրոնում «շատ մարդիկ» են գտնվել: Հետաքննության շրջանակներում ոստիկանությունը մտադիր է վերլուծել առեւտրի կենտրոնում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիսկոնսինում 15-ամյա դեռահաս է բերման ենթարկվել, որը կասկածվում է առևտրի կենտրոնում կրակոցներ արձակելու մեջ, որի արդյունքում չորս մարդ վիրավորվել էր: