Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը երկրի զինվորականներին կոչ է արել «չվախենալ մահից և հաղթանակների պատրաստվել»: Այդ մասին հայտնում է Daily Mail պարբերականը՝ հղում անելով չինական պետական լրատվամիջոցներին: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ հրամանատարության հետ հանդիպման ժամանակ երկրի ղեկավարը զինված ուժերին կոչ է արել պատրաստվել մարտական գործողությունների: Ըստ նրա՝ դրան հասնել կարելի է իրական ռազմական պայմաններում:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 1-ին, Միացյալ Նահանգներից քաղաքական վերլուծաբան Քրիստոֆեր Լեյնը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Վաշինգթոնը և Պեկինն ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ազատ անկման պայմաններում զինված առճակատման ուղի են որդեգրել: