f

Անկախ

Եթե դուք իսկապես ուզում եք որ կոնկրետ հարցերը սկսեն լուծվել, եթե իսկապես սրտներդ ցավում է, առաջինն այդ չեղած իշխանությանը ասեք, որ ինքը չկա


Ի խորոց սրտի խոսք ընդ... էկրանաբեմային «աստղեր» ու ոչ միայն...

Իսկ էդ ո՞նց եղավ, որ ... «Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն»: Հը՞ն:

Էդ ո՞նց եղավ, որ... «Չկա որևէ պետական պատկան մարմին, որը համակարգված և պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած և գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու և զոհված զինվորների աճյունները արժանավայել հողին հանձնելու գործընթացներով»:

Բա ինչո՞ւ չկա: Բա դուք, ավելի ճիշտ՝ Հրանտ Թոխատյանի, Մհեր Մկրտչյանի, Արմեն Գրիգորյանի նախաձեռնությանն արձագանքած, երեկ Ազնավուրի հրապարակը լցրած «մտավորական զանգվածը» հեչ, այսինքն՝ ամենևի՞ն կապ չունի նրա հետ, որ... «ստացվել է այնպես, որ ՀՀ-ում իշխանություն չկա...»

Չէի ուզի, որ ասածս շեղաթյուրվի, ուստի միանգամից նկատեմ. Թոխատյանի, Մկրտչյանի ու Գրիգորյանի ակտիվությունը, տիրապետող անհաղորդության պայմաններում՝ չլռելու, իրենց սիրտն էլ ծակող ցավը բարձրացնելու, բողոքն ու պահանջը բարձրացնելու նախաձեռնողականությունը գնահատում եմ ու ողջունում եմ: Բնականաբար, եթե իրենց այդ կերպ հաջողվի մեր գերված տղաների թեկուզ մի մասի վերադարձի հարցերը լուծել կամ լուծումը խթանել, բնականաբար, միանգամայն ուրախ կլինեմ:

Ինքս, օրինակ, խիստ կասկածում եմ, թե «ուղիղ ճանապարհը» հայտարարելն է, թե՝ «ՀՀ-ում իշխանություն չկա», որից հետո միջազգային կազմակերպությունների, օտար երկրների ու կոնկրետ Ռուսաստանի դեսպանատան շեմերը մաշելն է... Բայց ինքս, նախ՝ «էկրանաբեմային մտավորական չեմ», առհասարակ «մտավորական չեմ», այլ հասարակ մի լրագրող, և հետո՝ իրենք են նախաձեռնության հեղինակները, այդպես են տեսնում կամ պատկերացնում լուծումը, ինչպես նաև՝ նախաձեռնույթանը արձագանքած նրանց կոլլեգաները...

Բայց:

Կան բայցեր, որ չեմ կարող չասել: Մանավանդ, այն բանից հետո, երբ Ազնավուրի հրապարակում երևացին այնպիսի «էկրանաբեմային» «մտավորականներ», այնպիսի «դեմքեր», որ նիկոլ փաշինյանի իշխանությունը ողջունել են, առնվազն լռել ու ծպտուն չեն հանել հոռի վարքի մասին այն իշխանության, որին հիմա ասում են, որ այն չկա:

Գիտեք, թե ումերին նկատի ունեմ, անունները էստեղ չեմ ուզում տալ, քանզի անհատապես, ասենք՝ Պողոսյան Միքայելի կամ, ասենք՝ աղեստամոքսային հակա-մակարդակ «յոժի» մասին չէ խոսքը, այլ ԵՐԵՎՈՒՅԹԻ, ՏԵՍԱԿԻ...

Մի մարդ էլ, որքան հասցրեցի նկատել, վաստակավոր դերասան, ասում էր, թե բա՝ բոլորս ենք մեղավոր: Լավ ձև է, գիտեք, լռել, լռել, լռել, հետո մեղքը լղոզել բոլորի վրա, թե բա բոլորս ենք մեղավոր: Չէ, հարգելիս, Դուք մի հատ դեռ ձե՛ր մեղավորությունը հերձեք, մի հետ մեղա եկեք, նոր հետո, էլի՝ բոլորս...

Ասում եք, ուրեմն, «ստացվել է այնպես, որ Հայաստանում իշխանություն չկա»...

Իսկ ինչո՞ւ է ստացվել այդպես: Դա այդպես հանկարծակի ստացվե՞ց: Ամեն ինչ նորմալ էր, մեկ էլ մի օր արթնացաք ու տեսաք, ավելին գիտակցեցիք, որ «Հայաստանում իշխանություն չկա», անգամ մի պետական մարմին չկա, որին դիմեք այդ կարևոր հարցով...

Ձեզ տհաճ կլինի, եթե ասեմ, թե այդ ինչպես եղավ, որ... «ստացվել է այնպես», ավելի ճիշտ՝ այդպես:

Առավել քան վստահ եմ, որ Ազնավուրի հրապարակում երեկ հավաքվածներից շատերը ոչ միայն ոգևորված և հրճվելիս են եղել 2018-ի «թավիշով», այլև ոմանք ուղղակիորեն ձգտում էին մի քանի րոպեով ֆիքսվել ձեռքը վիրակապած, «դուխով» գլխարկ դրած անթրաշ դատարկախոսի կողքին, մի քանի րոպեով խոսափողել... Դե, զգացել էին, որ «վլասծ մենյայետսյա», պետք էր խոնարհման գնալ նոր, հավանական «վլասծին», դա փաթեթավորելով՝ «ժողովրդիս հե՜տ եմ, ժողովրդիս կողքի՜ն եմ...» ծեքծեքմամբ:

Բայց նրանցից շատերը մի փոքր ուշացել էին, դրա համար էլ մշակույթի նախարար-մախարար չդարձան, նիկոլի Հայաստանում ընդհանրապես մշակույթ, պատմություն, Հայ Առաքելական եկեղեցի նախատեսված չէին: Հա, ու ամենաշուստրին էլ, պարզվեց, հեռուստամիմոս «կարգին Հայկոն» է, որ հետո կարգվեց նիկոլի Երևանի քաղաքապետ...

Լավ, «թավիշը» ձեզ հուզել էր, ենթադրենք: Ենթադրենք, դըմփ ու հու անող, «Հոկտեմբերյանից քաշած-եկած» բազմությունն էր ձեզ կամ ձեզանից շատերին ոգևորել... Ենթադրենք, դուք էլ էիք զզված, որ տասնամյակներ շարունակ «հանցավոր ռեժիմը» ձեզ հովանավորել, պարգևներու կոչումներ էր տվել, դուք էլ սիրահոժար «կերակրվել էիք»...

Այդ ամենը ձեր խղճին, ձեր խիղճը ձեզ դատավոր:

Բայց չէ՞ որ դրանով ամեն ինչ չավարտվեց, չէ՞: Հետո՛ եղավ ամենակարևորը: Հետո՛:

Երեկ Ազնավուրի հրապարակում հավաքվածներից շատերդ ԾՊՏՈՒՆ իսկ չհանեցիք, երբ նիկոլական ֆաշիստները դագաղի կափարիչներ ու սգո պսակներ սկսեցին դնել միանգամայն ծաղկուն տարիքի քաղաքական գործիչների տների մոտ... Դուք, կարծեցյալ «մտավորականներ» լռեցիք, իսկ ձեզանից ոմանք ընդհանրապես «կայֆի տակ» էին դրանից: Ձեզ դզում էր, արա, անասունության էդ խրախճանքը:

Ասենք, ինչո՞ւ եմ զարմանում: Չէ՞ որ ձեր շարքերում կան այնպիսի սուբյեկտներ, որ նետվեցին պաշտպանելու 3 հայ ոստիկանի սպանած, երեք հայ ընտանիք դժբախտացրած «ծռերին»...

Նույն կերպ նիկոլին նետվեցին ոմանք պաշտապնելու, ավելի ճիշտ՝ լպստելու, նրան ու իր չարաչք տիկնոջը գովաբանելու, որովհետև... մշակույթի նախարարի պորտֆել էին իրենց դեմը ժպտեցնում՝ կարթին դրված խայծի նման:

Դուք, ավելի ճիշտ, ձեզանից շատերը լռեցին, երբ նիկոլական իշխանությունը, բացահայտ քինախնդրությամբ հարձակվեց երկրորդ նախագահ Քոչարյանի վրա:

Շատերդ լռեցիք, երբ նիկոլի պոպուլաֆաշիստական ռեժիմը սկսեց սորտավորել ձեր հայրենակիցներին, բաժանել «սևերի ու սպիտակների»:

Լռեցիք, երբ ոմն վարչապետը հարձակում կազմակերպեց պետության օրենսդիր մարմնի վրա: Ոմանքդ անգամ արդարացրած ու պաշտպանած էլ կլինեք:

Լռեցիք, երբ ձեզանից շատերի փայփայած, լպստորած ռևալյուշըն-ֆյուրերը հարձակվեց դատարանների վրա, երբ հարձակվեց ազատ մամուլի ու լրագրողների վրա, երբ հարձակվեց այլ միտք ու կարծիք ունեցողների վրա

Դուք վախեցաք ու լռեցիք, որ նիկոլի պառվաբոզերը ֆեյսբուքներում ձեզ չանծեն, ձեզ պիցցայակեր ու ծախված ռոբասերժական չասեն... առհասարակ, գլուխներդ դինջ լինի, կյանքներդ խախանդ, եկամուտներդ՝ չընդհատ:

Դուք, ձեզանից շատ-շատերը լռեցին ու ծպտուն չհանեցին, երբ նիկոլի հակահայ ռեժիմը հարձակվեց Եկեղեցու ու Կաթողիկոսի վրա:

Դուք, ձեզանից շատերը լռեցին, երբ նիկոլի թրքաբարո և թրքասուն «երիտ»-սրիկաները հարձակվեցին Հայոց լեզվի, Հայ գրականության, Հայոց պատմության վրա: ԼՌԵՑԻ՛Ք

Վախի՞ց, մորթապաշտությունի՞ց, թե՞ ինչ-որ ակնկալիքով: Բայց լռեցիք:

Դուք լռեցիք, երբ նիկոլն իր ֆեյքաոհմակները քսի տվեց այլ տեսակետ ու դիրքորոշում ունեցողների, այդ թվում՝ ձեր «արտադրամասի» այն ներկայացուցիչների վրա, որ «պիցցայակեր» էին հռչակվել...

Դուք լռեցիք այն ամբողջ ընթացքում ու բոլոր այն դեպքերում, երբ նիկոլ-հերձվածողը, իր թրքասուն, սորոսասուն ոհմակով քայլ առ քայլ քանդում էր պետությունը, պետական կառույցները...

Լռեցիք ու հիմա եկել, ասում եք՝ «ստացվել է այնպես, որ Հայաստանում իշխանություն չկա, չկա մի պետական մարմին, որը...»:

Բա նաև դուք ձեր լռությամբ գլուխ բերեցիք այդ ամենը, հիմա եկել ասում եք՝ «ստացվել է այնպես...» Դե, մոմենդ ա, էլի, տենց ստացվե՜ց...

Լա՞վ չեք:

Բա մի հատ չեք ուզո՞ւմ գոնե պարկեշտության մի նշույլ պահելու համար գոնե թեթևակի մեղա գաք, որ նիկոլի նմանին եք սատարել, ողջունել, դարձրել Հայաստանի միապետ ու Հայաստանի-Արցախի կործանման կառ-ավերիչ... Բա դուք դրա հետ հեչ կապ չունե՞ք:

Թե՞ առավելագույնը՝ կանգնեք-ասեք՝ «բոլյոոորս ենք մեղավոոոոր»:

Հա, դուք շարունակում եք լռել: Նույնիսկ հիմա, որ կարծես չեք լռում, էլի լռա՛ծ եք:

Դուք ձև եք բռնել, թե՝ «քաղաքականությամբ չենք զբաղվում, սա քաղաքական հարց չէ, մենք քաղաքականության մեջ չենք»:

Գիտե՞ք ինչու եք լռում: Ես էլ գիտեմ: Որովհետև վախենում եք, որ կարող է հանկարծ ձեզ ասեն, թե «սրանք իշխանություն են ուզում, սրանք ծախված են նախկիններին, սրանք էս են, էն են...»

Դուք այդպես վեհ, բարձունքում եք, ձեզ պալոժ չի «քաղաքական դիրքորոշում» ունենալ, չնայած վստահ եք, որ կարող եք հայտարարել, որ Հայաստանում իշխանություն չկա, էդպես է ստացվել...

Դա արդե՛ն քաղաքական արձանագրում է, ի դեպ:

Հա, իշխանության մասին: Էն որ ասում եք չկա:

Եթե դուք իսկապես ուզում եք որ կոնկրետ հարցերը սկսեն լուծվել, եթե իսկապես սրտներդ ցավում է, առաջինն այդ չեղած իշխանությանը ասեք, որ ինքը չկա: Նաև ձեր լռությամբ ստեղծված վիշապ-նիկոլին ասեք, որ ինքը չկա որպես իշխանություն: Միգուցե դեռ չգիտի, բացե՛ք աչքերը....

Աղոտ հույս ունեմ, որ ակտիվանալով, ի վերջո, գալու եք այդ անխուսափելի տարբերակին: Առավել ևս, որ սա արդեն սոսկ քաղաքական հարց չէ. լինել-չլինելու հարց է:

Արմեն Հակոբյան

Հ.Գ, հա, մի «թույն» քաղմեկնաբան թե քաղաքագետ էլ կա, ամերիկաներում, Հայկ չգիտեմինչյան, «թավիշի» ժամանակ շատ կեղտոտ գործի էր լծված, ստերի գեներատոր-ֆաբրիկա էր դարձել: Այն օրը՝ տեսնեմ՝ նիկոլին է քլնգում: Երևի կարծում է, թե ոչ մեկը չի հիշում, թե ինքն ինչ կեղտոտ ձևերով էր մասնակցում երկրի ու ժողովրդի գլխին նիկոլ բերելուն...

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում մտավորականներ Հայաստան Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլը փորձում է ջնջել վերջին հարյուր տարվա մեր պատմությունը,թույլ չե՛նք տալու․ Վազգեն Մանուկյան
Թիմն արջի ծառայություն է մատուցում Քոչարյանին.՛՛Հրապարակ ՛՛
Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը
Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. այն չեղարկվել է. ԱԳՆ
Նիկոլ գոռացողները տղամարդ չեն, նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչինչ չկա.Վազգեն Մանուկյան
Ինչու էր Արարատ Միրզոյանը բնակարան վարձել․ տապալված «փաշինյանափոխության» փորձը․politik.am
Ոստիկանները հիվանդասենյակում ծեծել են դիրքապահի, օգնության հասած գյուղապետը նույնպես ծեծի է ենթարկվել. մանրամասներ
Փորձագետ. ԱԺ փոխխոսնակի ամուսնու գործունեությունը հանգեցնում է Հայաստանում ձեռնարկությունների փակման
ԱՄՆ-ում  մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 147 հազար դեպք է հայտնաբերվել
Փաշինյանը խնդրել է Ալիևին վերադարձնել հայ գերիներին նախընտրական քարոզարշավի օրերին. @Tzhvzhik
Էր Ռիադում պայթյուն է տեղի ունեցել
Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիևը հավանություն են տվել
Այս երեխայի ընտանիքը, սակայն, բնակվում են փախստականների հանրակացարանում՝ նվազագույն կենցաղային պայմանների բացակայությամբ
Իզուր երազների գիրկը չընկնեք, товарищи, սա ընդամենը թուրքիա-Նախիջևան-ադրբեջան ցամաքային կապի վերականգնման ծրագիրն է, որի ջատագովն է այսօրվա ՀՀ իշխող կուսակցությունը
Էն որ գոռում էին՝ Նիկոլ, դրանք տղամարդ չեն. Վազգեն Մանուկյան
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրաժարական է տվել
«Նովիչոկի» մշակողը կորոնավիրուսի դեմ դեղամիջոց է  պատրաստում
Տեղի է ունեցել Ակադեմիայի կառավարման խորհրդի 2021 թվականի առաջին նիստը
Ամերիկացի իրավապահները այցելել են ՀՀ ոստիկանություն
Ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները
Հավաք-պարապմունք է անցկացվել 5-րդ զորամիավորումում
Լարսը բաց է, բեռնատարները ինտենսիվ կերպով բաց են թողնվում. ՊԵԿ
Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը
Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. թեմաների առանցքում եղել է գերիների հարցը
Ավելին
Ավելին