f

Անկախ

Նիկոլի արածը ստորություն չէ, դավաճանություն չէ։ Դա ստորությունից ու դավաճանությունից անդին է.Անդրանիկ Թևանյան


Ստորությունից ու դավաճանությունից անդին

————————————

Արցախի հարցով բանակցությունների, պատերազմի և կապիտույլացիայի թեմայով Նիկոլ Փաշինյանի գրածի իմաստը հետևյալն էր՝ եթե տարածքները հանձնեի առանց պատերազմի, ապա ինձ կասեին «Նիկոլ դավաճան», ուստի որոշեցի հանձնել զոհերի գնով, որ հանկարծ չասեն «Նիկոլ դավաճան», իսկ ես էլ հնարավորություն ստանամ ասելու, որ լավ չեք կռվել, ես ի՞նչ կարող էի անել։

Լրջորեն վերլուծել նրա ասածները բանակցային գործընթացի, կազանյան իրադարձությունների, մադրիդյան սկզբունքների, պատերազմի մասին, անիմաստ գործ է։ Դա կվիրավորի իմ ինտելեկտը։ Իմաստ չունի մեկնաբանել ստախոսությունն ու դատարկաբանությունը։

Մեկ այլ բանի կանդրադառնամ։

Զայրացուցիչն այն չէ, որ գերագույն գլխավոր կապիտուլյանտը պարզունակ ստերով, պատճառահետևանքային կեղծ կապերով ու էժանագին բացատրություններով փորձում է արդարացնել սեփական սխալ քայլերի արդյունքում գրանցած կատաստրոֆան։ Ստերին սովորել ենք ու արդեն չենք զայրանում։

Զայրացուցիչն այն է, որ նման ապուշագույն արդարացումների սպառող կա։ Ինքը գիտի, որ կա ու դրա համար էլ գրում է։ Ինքն իր լսարանի համար է գրում՝ շատ լավ իմանալով, որ նրանց անասունի տեղ է դնում։

Իսկ ամենազայրացուցիչն ու ամենասարսափելին այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականության զոհերին՝ գերիների ու անհետ կորածների հարազատներին, ուզում է օգտագործել սեփական աթոռի պահպանման համար՝ նրանց առաջարկելով դառնալ դաշնակիցներ։

Փաստորեն, մեր երեխեքը գերի են ընկել Ալիևին, իսկ Փաշինյանն էլ ուզում է նրանց հարազատներին գերի վերցնել Երևանում՝ «Հանկարծ իմ հրաժարականը չպահանջեք ու իմ դեմ չպայքարեք, թե չէ ձեր երեխեքը կշարունակեն գերի մնալ» հրեշավոր կարգախոսի շրջանակներում։

Նիկոլի արածը ստորություն չէ, դավաճանություն չէ։ Դա ստորությունից ու դավաճանությունից անդին է։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան դավաճանություն Հայաստան պարտություն հայ գերիներ

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլը փորձում է ջնջել վերջին հարյուր տարվա մեր պատմությունը,թույլ չե՛նք տալու․ Վազգեն Մանուկյան
Թիմն արջի ծառայություն է մատուցում Քոչարյանին.՛՛Հրապարակ ՛՛
Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը
Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. այն չեղարկվել է. ԱԳՆ
Նիկոլ գոռացողները տղամարդ չեն, նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչինչ չկա.Վազգեն Մանուկյան
Ինչու էր Արարատ Միրզոյանը բնակարան վարձել․ տապալված «փաշինյանափոխության» փորձը․politik.am
Ոստիկանները հիվանդասենյակում ծեծել են դիրքապահի, օգնության հասած գյուղապետը նույնպես ծեծի է ենթարկվել. մանրամասներ
Փորձագետ. ԱԺ փոխխոսնակի ամուսնու գործունեությունը հանգեցնում է Հայաստանում ձեռնարկությունների փակման
ԱՄՆ-ում  մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 147 հազար դեպք է հայտնաբերվել
Փաշինյանը խնդրել է Ալիևին վերադարձնել հայ գերիներին նախընտրական քարոզարշավի օրերին. @Tzhvzhik
Էր Ռիադում պայթյուն է տեղի ունեցել
Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիևը հավանություն են տվել
Այս երեխայի ընտանիքը, սակայն, բնակվում են փախստականների հանրակացարանում՝ նվազագույն կենցաղային պայմանների բացակայությամբ
Իզուր երազների գիրկը չընկնեք, товарищи, սա ընդամենը թուրքիա-Նախիջևան-ադրբեջան ցամաքային կապի վերականգնման ծրագիրն է, որի ջատագովն է այսօրվա ՀՀ իշխող կուսակցությունը
Էն որ գոռում էին՝ Նիկոլ, դրանք տղամարդ չեն. Վազգեն Մանուկյան
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրաժարական է տվել
«Նովիչոկի» մշակողը կորոնավիրուսի դեմ դեղամիջոց է  պատրաստում
Տեղի է ունեցել Ակադեմիայի կառավարման խորհրդի 2021 թվականի առաջին նիստը
Ամերիկացի իրավապահները այցելել են ՀՀ ոստիկանություն
Ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները
Հավաք-պարապմունք է անցկացվել 5-րդ զորամիավորումում
Լարսը բաց է, բեռնատարները ինտենսիվ կերպով բաց են թողնվում. ՊԵԿ
Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը
Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. թեմաների առանցքում եղել է գերիների հարցը
Ավելին
Ավելին