f

Անկախ

GPS-ով որոշվող հայրենիք


Երբ Նիկոլը, երեք միլիոն հպարտ վարչապետերից թաքուն հանձնեց Արցախը ու բոլորս, այդ թվում մինչև վերջ սատարող հպարտները, դեռ գլխի չէին ընկել, որ սա մեծ արհավիրքի միայն սկիզբն է: Թուրքը հասել է Հայաստան ու որ գյուղը հավեսը տալիս է, ասում է` փաթաթե՛ք, ես սա ևս վերցնում եմ:

Թուրքը կլասիկ շարասյունով մտավ Սոթք, իր GPS-ը միացրեց ու հայտարարեց, որ մի քանի կիլոմետր առաջ պիտի գա:

Ու եկավ։ Նախօրեին, Սոթքի հանքավայրի մոտ, ազերի զինվորը ինձանից ընդամենը մեկ, կրկնում եմ` մեկ մետր հեռավորության վրա էր: Գլխավոր գերագույն պարտվողը իր հերթական «կռուտիտ» լայվում հաստատեց Ադրբեջանի իրավունքը՝ վերադառնալ խորհրդային սահմաններին: Թե Սոթքի հանքի, ով Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է, քանի՞ տոկոսն է GPS-ով անցնում Ադրբեջանին, երևի առաջիկա օրերին կիմանանք Ալիևից:

Իսկ հիմա ընդամենը մի փոքրիկ սպռավոչկա Սոթքի ոսկու հանքի մասին:

Սոթքի ոսկու հանքն ունի 1654 աշխատակից: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալով հոկտեմբերին ընկերությունը վճարել է 1.654.000 դրամ։ Հայաստանի սահմաններն առանց բանակցությունների, GPS-ով ու google maps-ով գծելու հետևանքով 1654 մարդ, կամ նրանց զգալի մասը դառնալու են գործազուրկ։ Գործազրկությամբ ամենածանր վիճակում գտնող Վարդենիսում:

Հա, մեկ էլ, որ գերագույն գլխավոր պարտվողն ասում է վերադառնալու ենք խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի սահմաններին, կարո՞ղ ենք ենթադրել, որ խորհրդային Հայաստանի կազմում գտնող Արծվաշեն գյուղը վերադարձվելու է Հայաստանին:

Ուզում եմ տեսնել այն տեսարանը, երբ գերագույն գլխավոր պարտվողը, արդեն Հայաստանի տարածքները թուրքին տալուց հետո Ալիևին կասի` «դե, եթե վերադառնում ենք խորհրդային սահմաններին, ուրեմն մեր Արծվաշենը հետ տվեք»։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է ասելու Ալիեւը...

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում Հայաստան Նիկոլ Փաշինյան Սոթքի հանքավայր

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլը փորձում է ջնջել վերջին հարյուր տարվա մեր պատմությունը,թույլ չե՛նք տալու․ Վազգեն Մանուկյան
Թիմն արջի ծառայություն է մատուցում Քոչարյանին.՛՛Հրապարակ ՛՛
Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը
Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. այն չեղարկվել է. ԱԳՆ
Նիկոլ գոռացողները տղամարդ չեն, նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչինչ չկա.Վազգեն Մանուկյան
Ինչու էր Արարատ Միրզոյանը բնակարան վարձել․ տապալված «փաշինյանափոխության» փորձը․politik.am
Ոստիկանները հիվանդասենյակում ծեծել են դիրքապահի, օգնության հասած գյուղապետը նույնպես ծեծի է ենթարկվել. մանրամասներ
Փորձագետ. ԱԺ փոխխոսնակի ամուսնու գործունեությունը հանգեցնում է Հայաստանում ձեռնարկությունների փակման
ԱՄՆ-ում  մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 147 հազար դեպք է հայտնաբերվել
Փաշինյանը խնդրել է Ալիևին վերադարձնել հայ գերիներին նախընտրական քարոզարշավի օրերին. @Tzhvzhik
Էր Ռիադում պայթյուն է տեղի ունեցել
Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիևը հավանություն են տվել
Այս երեխայի ընտանիքը, սակայն, բնակվում են փախստականների հանրակացարանում՝ նվազագույն կենցաղային պայմանների բացակայությամբ
Իզուր երազների գիրկը չընկնեք, товарищи, սա ընդամենը թուրքիա-Նախիջևան-ադրբեջան ցամաքային կապի վերականգնման ծրագիրն է, որի ջատագովն է այսօրվա ՀՀ իշխող կուսակցությունը
Էն որ գոռում էին՝ Նիկոլ, դրանք տղամարդ չեն. Վազգեն Մանուկյան
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրաժարական է տվել
«Նովիչոկի» մշակողը կորոնավիրուսի դեմ դեղամիջոց է  պատրաստում
Տեղի է ունեցել Ակադեմիայի կառավարման խորհրդի 2021 թվականի առաջին նիստը
Ամերիկացի իրավապահները այցելել են ՀՀ ոստիկանություն
Ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները
Հավաք-պարապմունք է անցկացվել 5-րդ զորամիավորումում
Լարսը բաց է, բեռնատարները ինտենսիվ կերպով բաց են թողնվում. ՊԵԿ
Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը
Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. թեմաների առանցքում եղել է գերիների հարցը
Ավելին
Ավելին