f

Անկախ

Եթե մենք 2018թ․-ին Հայաստանի ղեկավար ընտրեինք որևէ ադրբեջանցու, վստահաբար նա ավելի պակաս արդյունավետ էր քայքայելու Հայաստանը ու հայ ազգը


Էս համբալը մի հատ լավաշ տեքստա գրել (դե բա հո սահմաններով կամ փախստականներով չպտի զբաղվի)։

Ինչա ասում, թեզիս առ թեզիս կգրեմ՝ տակից իմ մեկնաբանությամբ։

1․ Սաղսերժնա հանձնել դեռ 2011-ին։

Մարդը պտի ուղեղի թոքաբորբ ունենա, որ երբ իրան 2020-ին հանձնածի մասին ասում են - «էդ 2011-ին էր», հավատա։

Ու վաաբշե, մի հատ մտածեք, էդ ո՞նց էր, որ Սերժն ասում էր․ «հա, հանձնենք, հարց չկա», բայց նաղդ չհանձնեց ոչ մի բան, իսկ էս բոզի տղեն, որ հետույք էր պատռում, թե «ոչ մի բան չենք հանձնելու», հանձնեց ամեն ինչ ու դաժե ՀՀ-ից տարածքներ։ Կարողա՞ ասելն ու անելը միշտ չի, որ իրար հետ բռնում են, հը՞։

2․ Շուշին էլ էր սաղսերժըհանձնել։

Հիշեցնեմ, որ էս լկտի սուտը արդեն հնչելա ու այն արդեն հերքել են և մեր ԱԳՆ-ից, և դաժե Պուտինը։ Մարդը հելավ, ասավ - ոչ մի Շուշիի թեմա չի եղել, պատերազմի ընթացքում էդ թեման ծնվեց։ Ու մեկա, սա իրա սուտը քշումա։

3․ Ադրբեջանի պահանջները համանախագահները դարձրին առաջնահերթ, որովհետև այլընտրանքը պատերազմն էր։

Սա արդեն գեղից մարդ չկա, դրա համարա ստում։ Ուրեմն Ապրիլյան պատերազմից հետո մինչև 2018թ․-ը բանակցություններում օրակարգային եղել են բացառապես հայկական կողմի պահանջները․ առաջին հերթին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը։ Էն որ ՀՀԿ-ականները օրուգիշեր գոռում էին, թե․ «Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները» ու բանի տեղ դնող չկար։ Ավելին ասեմ՝ նախորդ իշխանությունները լուրջ աշխատում էին, որ հաջորդ ագրեսիայի դեպքում Հայաստանը ԼՂՀ-ն ճանաչի ու էդ ճանաչումը ընդունելի լինի համանախագահների համար։ Սա էդ ուղղությամբ մատը մատին չտվեց։

4․ Այլընտրանքը ո՞րն էր, կամ պիտի հանձնեինք, կամ պատերազմ։

Չէ, այլընտրանքը բանակցությունները շարունակելն էր։ Դրա մասին ուղիղ տեքստով Սերժը քանի անգամ ասեց, որ բանակցությունները անհրաժեշտ են։

5․ Եթե թուղթ ստորագրեի, ասելու էին «Նիկոլ-դավաճան»։ Նույնը նաև մի քիչ ավելի հետո, երբ ըստ էության ասումա, թե «դե եթե ավելի շուտ, ավելի լավ պայմաններում ստորագրեի, դավաճանություն էիք համարելու»։

Մի կողմ, որ իրականում թուղթ ստորագրելու կարիք չէր լինի։ Ինչա՞ ստեղ ըստ էության ասում։ Ասումա․ «որոշում ընդունելուց, ես առաջնորդվում եմ ոչ թե օբյեկտիվ իրողություններով, առկա հնարավորություններով ու Հայաստանի շահերով, այլ՝ թե ինչ իմ մասին կասեն մարդիկ»։

6․ Սկսել ենք պատրաստվել պատերազմի, հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պատրաստ ենք, բայց այ Թուրքիայի դեմ պատերազմին պատրաստ չէինք։

Հայաստանը չի պատերազմել Թուրքիայի հետ։ Սա սուտ է։ Թուրքական մասնակցությունն այս պատերազմում եղել է Բարյաքթարներով ու հետախուզական ինֆորմացիա տրամադրելով։ Էդ ի՞նչ մեծ անակնկալ էր, որ թուրքերը հետախուզական ինֆորմացիա են տրամադրելու։ Կամ Բարյաքթարների գոյության մասին չգիտեի՞ք, երբ դրանք 2 տարի է հաջող պատերազմում են Սիրիայում, ապա՝ Լիբիայում։ Այո, Ադրբեջանում դրանք մի քանի ամիս առաջ հայտնվեցին, բայց կանխատեսել դժվա՞ր էր։ Ինչ մնումա վարձկաններին - դրանքմի 2000 հոգանոց ռասխոդնի մատերիալ են եղել, ոչ թե տերմինատորների բանակ։

7․ Ու ամենաստոր բանը, որն ամբողջությամբ կմեջբերեմ․

«Մեր զինվորների հարազատներ, սիրելինե՛ր, այս պայմաններում նրանք կարագացնե՞ն գերիների, անհետ կորածների հարցի լուծումը: Ոչ, իհարկե: Ընդհակառակը՝ կերկարաձգեն, ինչքան հնարավոր է, ձեռները շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի:»

Ինչա՞ ստեղ ասում էս մարդը։ Ամենազզվելի ձևով փորձումա շահարկի գերիների ու անհետ կորածների հարազատների զգացմունքներն ու հոգեբանական ապրումները։ Ասումա․ «իմ հրաժարականի պահանջի պատճառովա, որ ձեր հարազատին չենք կարում հետ բերենք»։ Ոչ թե, որովհետև «ես չեմ զբաղվում էդ հարցով ու էդքան չկամ էլ, որ զբաղվեմ», այլ՝ «որովհետև իմ հրաժարականն են պահանջում»։ Ու բառացիորեն կիսամեռ մարդկանց, որոնք չգիտեն, թե իրենց որդին, եղբայրը, ամուսինը ողջ են, ողջ չեն, որոնք բառացիորեն Աստծուց իրենց հարազատի գոնե դիակն են խնդրում, այլ բան չեն ուզում, այ էդ մարդկանց Նիկոլն ըսենց օգտագործումա իր աթոռը պահելու համար։

Եթե մենք 2018թ․-ին Հայաստանի ղեկավար ընտրեինք որևէ ադրբեջանցու, վստահաբար նա ավելի պակաս արդյունավետ էր քայքայելու Հայաստանը ու հայ ազգը։

Վահագն Մխոյան ՖԲ Գրառում Հայաստան Նիկոլ Փաշինյան համաձայնագիր հրադադարի մասին պարտություն

Այլ հոդվածներ հեղինակից

Շիրակի մարզպետ է նշանակվելու առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը.
Նորանշանակ նախարարի մայրը հին լևոնական է
COIID-19- ի դեմ ռուսական նոր պատվաստանյութը 100% արդյունավետություն է ցույց  տվել
Ժիրինովսկին հայտարարել է, որ կարող էր Ուկրաինայի նախագահ դառնալ
ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը․ Պոմպեո
Բժիշկը պատմել է ավելի արագ քնելու եղանակի մասին
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 141 հազար դեպք է  հայտնաբերվել
ԱԺ փոխխոսնակ. Սյունիքում ԲՀԿ պատգամավորների հետ կապված միջադեպը «սեւերի» ու «սպիտակների» բաժանման դասական օրինակ էր
Արգենտինայում  6,6  մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել
Լուծում ենք ներկայի խնդիրները՝ չմտածելով ապագայի մասին․ փորձագետը՝ կրթական ծառայությունները հարկելու որոշման մասին
Իրանը պատժամիջոցներ է կիրառել Թրամփի ու Պոմպեոյի  դեմ
Անուղեղները փակել են մի մարդու ճանապարհ, ում անմիջական ղեկավարությամբ 90֊ականների սկզբներին Սյունիքը մաքրվեց ազերիներից
Մեծ Բրիտանիայում  COVID-19-ից  մահացության ամենաբարձր ցուցանիշն  է  գրանցվել
Շուշին կարող է թյուրքալեզու պետությունների մշակութային մայրաքաղաք հռչակվել
4-րդ զորամիավորումում ամփոփվել է 2020 թ. ուսումնական տարին
Այս ԱԺ-ն ինչպե՞ս է մնալու պատմության մեջ՝ ԱԺ, որը համաձայնեց ՀՀ և ԱՀ տարածքային կորուստների՞ն, թե՞․․․Կ․ Սիմոնյան
Քիչ առաջ իմացա, որ ՀՀ ռեմբո-իշխանությունները ԱԺ-ում քննարկել են միջուկային ռումբի ստեղծման հեռանկարները. Վահե Դավթյան
Ամուլսարի տարածքում UNESCO-ի պաշտպանության տակ գրանցված որևէ պատմամշակութային հուշարձան չկա. Լիդիան Արմենիա
Ստեփանակերտում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում
Օմեգա-Արարատը ՀՔԾ-ում պետք է հարցաքննվեր որպես կասկածյալ. արդարադատության գեներալ–մայոր
Այս դատավարությունը կտեւի ուղիղ այնքան այս տեսքով, ինչքան, որ կմնա այս իշխանությունը. Անդրանիկ Թևանյան
Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է
Կտրուկ ավելացել են ՊՆ-ին վերաբերող ապատեղեկատվությունները. ՊՆ հայտարարությունը
Արման Թաթոյանը Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերադարձի հետ կապված հարցեր
Ամփոփվել են ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության իրականացրած աշխատանքները
Ավելին
Ավելին