f

Անկախ

Սերժ Սարգսյանի աջակիցները դատարանի դիմաց են (ուղիղ)


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավանի եւ Նոր Նորք նստավայրի դիմաց այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցները, ՀՀԿ անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն երրորդ նախագահի։ Չնայած անձրևոտ եղանակին՝ աջակիցները դատարանի բակում հավաքվել են դատական նիստի մեկնարկից դեռ երկու ժամ առաջ։ Դատարանի բակում նաև մեծ թվով ոստիկաններ կան։

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ ակցիան իրականացնում են ոչ միայն ՀՀԿ անդամներ, այլ նաեւ քաղաքացիներ, որոնց դեմքով անգամ ինքը չի ճանաչում.

«Մեծ մասը ցավ են ապրում, որ իրենց երկրում նույն օրվա ընթացքում երկու նախագահի՝ 2 Արցախի հերոսի նկատմամբ իրականցվում է շինծու դատական գործընթաց։ Այս գործընթացն իրական գործընթացից, իրական վտանգից, օրինակ՝ Արցախի հարցից շեղելու քայլերից մեկն է։ Հայաստանում շատ խնդիրներ կան. թե՛ տարածաշրջանային անվտանգությունը, թե՛ Արցախը, թե՛ Հայաստանի ներքին խնդիրները, որոնք ցանկալի կլիներ, որ ավելի շատ գրավեին իշխող քաղաքական էլիտայի ուշադրությունը, քան՝ շինծու քաղաքական գործերը»։

Նշենք, որ այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա և Սերժ Սարգսյանն առերեսվել են։

Դատավարության մեկնարկի օրը ՀՀԿ–ն տարածել է հայտարարություն, ըստ որի,  գործն ուղղորդված է և պատվիրված, ունի քաղաքական շարժառիթներ, ինչի մասին վկայում է այն, որ գործը հարուցվել է «կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա»։

Հայտարարությունում նաև ասվում է, որ նման քայլերով իշխանությունները նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին եւ արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից. «Հատկանշական է, որ այս դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային եւ դիվանագիտական գործունեության ֆոնին՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված համատեքստում»:

Սերժ Սարգսյան Բողոքի ակցիա Դատարան Տեսանյութեր

Այլ հոդվածներ հեղինակից

Կամչատկայի ափերի մոտ  5,0  մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել
Բելառուսում   մեկ  օրում  կորոնավիրուսի 852 դեպք է  հայտնաբերվել
Հայտնի է Հրաչյա Հակոբյանի թեստի պատասխանը
80 հազար դրամի համար որ մարդ մահանա, ո՞նց կընդունեք. ԱԺ պատգամավորները ժամանել են «Մեյմանդարի» շուկա
Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ». Արմեն Աշոտյան
Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է
Հաշվետվությունները ժամկետում չներկայացնելու 57 դեպքով նշանակվել է 4.17 մլն դրամի չափով վարչական տուգանք
Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը կրկին կհետաձգվի
Ջրատարում գտել են 70-75 տարեկան կնոջ դի
Առաջին անգամ չէ, որ Դատախազությունը իրավական մեկնաբանությունների մեջ դուրս է գալիս իրավական հարթությունից. Վարդեւանյան
ՀՀ-ում գրանցված բոլոր ավիաընկերությունները, ուղղաթիռ ու անգամ օդապարիկ իրավունք չունի թռչել ԵՄ. Արփինե Հովհաննիսյան
ՔՏՀԱ Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկումներ են իրականացվել Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում
Տիկնիկային թատրոնն առցանց հարթակում ներկայացնում է «Երգում են տիկնիկները» և «Տիկնիկների կախարդական աշխարհում» հաղորդաշարերը
Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին
Արմավիր ՔԿՀ-ի նախկին պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Ատամնաբուժարանների խախտումներին հատուկ ուշադրություն է դարձվում․ ԱԱՏՄ
Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր վնաս պատճառելու կասկածանքով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության էլեկտրիկ-մոնտյորին մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար
Աշխարհում ավելի քան 376 հազար մարդ կորոնավիրուսի զոհ  է դարձել
Զարուհի Բաթոյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել. Մեդիա պաշտպան
Հայաստանում գրանցված որևէ ավիաընկերություն, որևէ թռչող սարք չի կարող մտնել ԵՄ տարածք
Դիլիջանում․«UAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. կա զոհ և տուժած
Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին, որ մեր երկրում տեղի ունենա առողջապահական, հումանիտար և տնտեսական քաոս. Շարմազանով
Իջևանի ոստիկանները հայտնաբերել են տերմինալը գողացած տղամարդկանց․ նրանք ձերբակալվել են
Ավելին
Ավելին