f

Անկախ

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպք չկա


Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ: Անկախին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ արձանագրվել է 79331 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77262, 2595-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպք, որից 23-ը մահվան ելքով:

Վերը նշված տվյալները փաստում են, որ Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է:

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ արձանագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են և փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա:

Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են` թե կազմակերպչական և թե ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ և այսօր ախտորոշման առումով երկիրը որևէ խնդիր չունի:

Ձեռնարկվել են միջոցառումներ` դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում դրանք առկա են:

Աշխարհում համաճարակային իրավիճակի և Հայաստանում ձեռնարկվող միջոցառումների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Առողջապահության նախարարությունը հորդորում է.

Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,

  • Խուսափե´լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե´լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ,
  • Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե´լ բժշկի` նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճանապարհորդության մասին:

Չինաստան Հայաստան նոր կորոնավիրուս Արցախի   Հանրապետության  առողջապահության նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Մահացել է ՀՀ ԳԱԱ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Համլետ Մալխասի Հարությունյանը
Բոլորին մաղթում եմ Սահմանադրություն
1995 թվականի հուլիսի 5-ին ես եղել եմ վստահված անձ Երևանի Ազատության պողոտայի վրա գտնվող Լև Տոլստոյի դպրոցում
Ներդրվում է գույքահարկի հարկման նոր համակարգ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր
89+1 դատվողները
Տեսչական մարմնի աշխատակիցներն ամիջապես մեկնել էին դեպքի վայր և հայտնաբերել անօգնական վիճակում հայտնված արագիլի 5 ձագ
Նոր ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն. սա մեծ սպառնալիք է պետական անվտանգությանը. Գրիգոր Մուրադյան (տեսանյութ)
Ուժային կառույցների ներկայացուցիչներին...
«Սև փղի» խնդիրը կա թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության, թե՛ ՀԿ-ական շրջանակների, թե՛ ընդհանրապես բոլորիս մոտ։
ՀՀ Սահմանադրության օր՝ տոն, որը կեղծիքով է ստեղծվել
Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը
706 նոր դեպք,9 մահ` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 28 606
Գաղափարները ծառայում են մեծ քաղաքականությանը, որտեղ միայն շահեր են ու հաշվարկներ
ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՏՈՆԸ
ԱՀԿ-ն դադարեցրել է COVID-19- ով հիվանդների  վրա  երկու  դեղամիջոցների փորձարկումը
ԱՄՆ-ում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել
ԿԺԴՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
Է՜հ, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար,- ասում է Մհերը:
Քլինթոնը՝ համաճարակի մասին
«Մրցակցում» ենք Քաթարի, Բահրեյնի, Քուվեյթի, Չիլիի հետ․ Հայաստանը COVID 19-ի դեմ պայքարը ձախողած երկրների «պատվավոր» տասնյակում է
Անձնագիր ուտելով անտառապահին սպասելիս
Հայ ազգի բախտը ուղակի բերել ա, որ Արցախյան պատերազմը Նիկոլի պեսները չեն ղեկավարել
Նիկոլ Փաշինյանի Հայաստանը...
Գյումրիում բնակարանում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին
Ավելին
Ավելին