f

Անկախ

«Իմ քայլ»-ի պատգամավորի տան մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին հայհոյել և ծեծի են ենթարկել


Հենց նոր Անկախ-ին հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կորյուն Մկրտչյանի բնակարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել:

Ակցիայի մասնակիցներից Ադրինե Ավագյանը մեզ պատմեց, որ իրենք 7 հոգով գնացել են պատգամավորի տան մոտ՝ կոչ անելով դուրս գալ խմբակցությունից, մասնակից չդառնալ գործող իշխանությունների դավաճանական գործունեությանը և հետագայում ազատվել նաև պատասխանատվությունից:

«Մենք մեր խաղաղ ակցիան ավարտել էինք, պատրաստվում էինք հետ գալ, երբ շենքի մոտ հայտնվեցին ինչ-որ տղամարդիկ և սկսեցին հայհոյել մեզ, վիրավորել, սադրել: Փորձեցինք սադրանքներին չտրվել, բայց բանը հասավ ծեծկռտուքի, հարձակվեցին մեր տղաների վրա, սկսեցին հարվածել ու հայհոյել: Մենք փորձում էինք բաժանել, բայց մեզ նույնպես սկսեցին հարվածել ու հայհոյել: Չէին նայում՝ կին է, տղամարդկ է, ոհմակով հարձակվել էին: Իմ դունչն է պատռվել, աչքս է վնասվել, մեջքիս ու որովայնիս են հարվածել: Մեր ընկերոջ քիթն է վնասվել, արյունահոսությունը չենք կարողանում կանգնեցնել, ուզում ենք շտապօգնություն կանչել, մյուսի դեմքն է վնասվել»:

Նաև պատմում է, որ իրենց բռնության ենթարկող տղամարդկանցից մեկն էլ փայտով հարվածում էր ակցիայի մասնակիցներից մեկին՝ բղավելով՝ ուր է դանակը, դանակ բերեք: 

Ադրինե Ավագյանի խոսքով՝ իրենք այդ ամբողջը, որքան հնարավոր է եղել, նկարել են և պատրաստվում են դիմել ոստիկանություն՝ իրենց խաղաղ ակցիային խոչընդոտած և իրենց բռնության ենթարկած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Լրացված. այս պահին վնասվածքներ ստացած ակտիվիստները տեղափոխվում են հիվանդանոց հետազոտության:

Տeսանյութը՝ շուտով:

 

Տեսանյութ Բողոքի ակցիա Իմ քայլը

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին