f

Անկախ

Դուք չեք կարող չտեսնել, թե ինչ աղետ է բերել Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի գլխին․«Իմ քայլի» պատգամավորներին


Դիմում եմ «Իմ քայլը» խմբակցության բոլոր 86 պատգամավորներին, բայց քանի որ 9-ին ճանաչում եմ անձամբ, իրենց անվանական կդիմեմ:

Հարգելի Անուշ Բեղլոյան, Հայկ Գեւորգյան, Արման Եղոյան, Միքայել Զոլյան, Վահագն Թեւոսյան, Բաբկեն Թունյան, Սարգիս Խանդանյան, Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան,

ես հրաժարվում եմ հավատալ, որ դուք չեք գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից: Դուք չեք կարող չտեսնել, թե ինչ աղետ է բերել Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի գլխին: Դուք չեք կարող լուրջ ընդունել իր վերջին գրառում-արդարացումները:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն ավելի է խորացնում ճգնաժամն ու մեր ժողովրդի վերքերը: Նա պետք է հեռանա՝ քաղաքակիրթ եւ անցնցում եղանակով, եւ դա կարող եք ապահովել դուք՝ խորհրդարանական մեծամասնությունը:

Դուք պետք է ձեր մեջ ուժ գտնեք եւ բացատրեք ձեր առաջնորդին, որ նա պետք է հեռանա:

Ձեր այսօրվա լռությունը արդարացում չունի: Ինչի՞ց եք վախենում: Նիկոլ Փաշինյանի՞ց: Ի՞նչ նա կարող է ձեզ անել. միայն զրկել պատգամավորի մանդատից եւ աշխատավարձից: Ուրիշ ոչինչ նա ձեզ անել չի կարող: Ուստի՝ ինչի՞ց եք վախենում:
«Նախկինների» վերադարձի՞ց: Նոր ընտրություններ նշանակեք, եւ եթե «նախկինները» կստանան մարդկանց քվեն, ուրեմն իրենք են ղեկավարելու: Եթե չեմ սխալվում, ժողովրդավարությունը հենց այդպես է աշխատում եւ հենց այդպես եք դուք մեծամասնություն ձեւավորել:

Հասկացեք, որ Նիկոլ Փաշինյանի արածը որեւէ արդարացում չունի: Մի պաշտպանեք մեկին, ով 2.5 տարվա բոլոր կարեւոր որոշումները կայացրել է միանձնյա կամ ընտանեկան միջավայրում: Մի պաշտպանեք մեկին, ով դրժեց Արցախի հարցի վերաբերյալ իր բոլոր հանրային խոստումները: Մի պաշտպանեք մեկին, ով զրկեց մեր երկիրն ինքնիշխանությունից:

Կարծում եմ՝ դուք էլ ինձ նման առավոտները չեք ցանկանում արթնանալ, քանի որ, նույնիսկ, ամենասարսափելի երազներ տեսնելն ավելի լավ է, քան ամեն օր առերեսվել նոյեմբերի 10-ին ծնված մղձավանջին: Իսկ եթե ես սխալվում եմ ու դուք ե՛ւ հանգիստ քնում եք, ե՛ւ արթնանում, ուրեմն դուք ավելի վատն եք, քան բոլոր «նախկինները»` միասին վերցված:

Արա Թադևոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Արա Թադևոսյան կոչ Իմ քայլը Նիկոլ Փաշինյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին