Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից «Օլիմպավանում» սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը՝ աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 1-ին վերջին հավաքը կսկսեն ազատ ոճի ըմբիշները:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-18-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: