Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը չհավանելու (unlike) ֆլեշմոբը շարունակվում է։ Վերջին երկու օրվա ընթացքում Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները (like) պակասել են մոտ 23 000-ով։
Այսպես, եթե նոյեմբերի 28-ին (ժամը 23:30) Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուներ 743 902 հավանում, ապա նոյեմբերի 30-ին (ժամը 16։00-ին) հավանումների թիվը նվազել է՝ հասնելով 720 910-ի, այսինքն՝ հավանումները պակասել են 22 992-ով։
Փաշինյանի էջը չհավանելու Ֆելշմոբին միացել են մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում հասարակական, քաղաքական գործիչներ, ովքեր Նիկոլ Փաշինյանին համարում են դավաճան՝ Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը ստորագրելու համար, և նպատակ ունեն այս քայլով նրան զրկել լսարանից։