Արգենտինայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) պաշտոնական կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ումաուակա քաղաքից 34 կմ դեպի արևելք:
Ստորգետբնյա ցնցումների օջախի խորությունը 10 կմ է կազմել։
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել: