f

Անկախ

Այրվել են պապը, տատը և թոռնուհին, մայրը որդու հետ կարողացել է դուրս գալ մեքենայից. Հացաշենի ավտովթարի մանրամասները. NEWS.am


Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքում այսօր՝ դեկտեմբերի 1-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տեղում մահացել են պապը, տատը եւ թոռնուհին, իսկ մայրը որդու հետ կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Հացաշենի համայնքապետ Վաչագան Դավթյանը։

Նա պատմեց, որ ուղեւորները Մեծամոր քաղաքից էին գալիս, գնում էին Շիրակի մարզի գյուղերից մեկը. նախնական վարկածով՝ ավտովթարը տեղի է ունեցել՝ ավտոճանապարհի մերկասառույցի պատճառով։

NEWS.am-ին Թալինի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ մայրն ու որդին արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

«Մեքենայում եղել են 5 հոգի, որից 3-ը մահացել են հենց տեղում։ Շտապ օգնության մեքենայի հասնելը երեւի 5 րոպե էլ չի տեւել, բայց արդեն մահացած են եղել։ Երեխայի մայրն ու մորեղբայրը  տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք։ Նրանց առողջական վիճակը բավարար է, նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տղան որեւէ վնասվածք չուներ, մայրը ճակատային հատվածում մի փոքր այրվածք ուներ»,- հայտնեցին բժշկական կենտրոնից։

Թալինի բժշկական կենտրոնից հայտնեցին նաեւ, որ մահացածների դիերն ուղարկվել են Աշտարակ՝ դատաբժշկական փորձաքննության։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Toyota» (վարորդ՝ Իշխան Մ․ ծնված 1952 թ.) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և այրվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Վարդենիկ Մ․-ն (ծնված 1955 թ.) և Մարգարիտ Ն․-ն (ծնված 2009 թ.) այրվել են, իսկ մյուս ուղևորներ՝ Արմինե Մ․-ն (ծնված 1982 թ.) և Ժիրայր Ն․-ն (ծնված 2003 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել են Թալինի ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 10:24-ին, մարվել` 10:28-ին: 

Արագածոտնի մարզ հրդեհ

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին