f

Անկախ

Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը


Դեկտեմբերի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նիստի ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերներին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին՝ առանձնահատուկ նշելով ՀԱՊԿ անդամ պետություններում ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների իրագործման ժամկետների զգալի կրճատման հարցը: Վաղարշակ Հարությունյանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի Դաշնության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքին ու արդյունավետությանը, ընդգծել հումանիտար բնույթի գործունեությունը, կարևորել զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները

Պաշտպանության նախարարները հավանության են արժանացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների 2021-2025թթ. ռազմական համագործակցության զարգացման պլանի մասին:

Նիստի շրջանակներում քննարկվել են օրակարգային հարցեր, մասնավորապես՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների համար կադրերի պատրաստման համակարգի կատարելագործման միջոցառումները, խաղաղապահ ուժերի անձնակազմի պատրաստման համակարգը և այլն: Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ իր գործընկերներին ծանոթացնելով ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության ընթացքում ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթությունների մասին:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը նախատեսված է անցկացնել 2021թ. առաջին կիսամյակում, Տաջիկստանի Հանրապետությունում:

Հայաստան ՀՀ պաշտպանության նախարարություն ՀԱՊԿ

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում,ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք․ Վազգեն Մանուկյան
Դա կազմակերպված էր, ես գիտեմ՝ ով է կազմակերպել և ոնց. Վ․ Մանուկյանը՝ Գյումրիի միջադեպի մասին
Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում. «Հրեշ» Անդոնը, «Աբորտ» Անոն և Մուշուրբա «վաճառողը»
Մենք ունենք կարճ ժամանակ ՝մի քանի ամիս՝ Հայաստանի ոչնչացման ծրագիրը կանգնեցնելու․ Անդրանիկ Թեւանյան
Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ
Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում է, այնպես չէ, որ խեղճ է. Շուռնուխի համայնքապետ
Ապաշնորհների ու դավաճանների խմբակն ընդամենը երկուսուկես տարում քանդեց Հայաստանի նույնիսկ ամենակայացած պետական ինստիտուտները
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և Վանաձորի պետական համալսարանը ստացան հավատարմագրում 4, Ավանդական բժշկության համալսարանը՝ 2 տարով
Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ
Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը
Ավելին
Ավելին