f

Անկախ

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը


Դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում (Սերբիակայանալու է ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունըորին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի 9 ըմբիշով:

Մեդալների համար պայքարելու են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ): Այս օրերին ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանի խոսքով` մասնակիցների ընտրությունը հեշտ չի եղել, քանի որ կորոնավիրուսի համավարակով և պատերազմով պայմանավորված՝ տևական ժամանակ մրցաշարեր չեն անցկացվել: 

«Ըմբիշներից շատերը գրեթե մեկ տարի մրցումների չեն մասնակցել: Աշխարհի գավաթի խաղարկության նախապատրաստական փուլը հասկանալի պատճառներով մի քանի անգամ խափանվել է: Արտերկրում նախատեսված հավաքները և մրցաշարերը չեն կայացել, սակայն դա մեզ չի խանգարի պայքարել մեդալների համար»,- ասաց Գևորգ Ալեքսանյանը:

Մարզիչն ընդգծեց նաև, որ այժմ ըմբիշներն առավել քան մարտական են տրամադրված, քանի որ հասկանում են` որքան կարևոր է այս շրջանում հաղթանակներ տոնելը. «Անգամ ոչ լիարժեք պատրաստված վիճակում պետք է փորձենք անել առավելագույնը: Այժմ անհրաժեշտ է բարձրացնել մեր ժողովրդի տրամադրությունը, մեր երկրին կրկին մեծ ու փոքր հաղթանակներ պարգևել և վերականգնել սեփական ուժերի նկատմամբ հավատը: Հավաքականի տղաները դա շատ լավ գիտակցում են: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի իր բնագավառում և մեր երկրին կրկին հաղթանակներ պարգևի: Պետք է հաղթահարենք ընկճվածությունը, պետք է կրկին բարձրանանք և քայլենք»: 

Հավելենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու են նաև ազատոճային ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմը մասնակիցների ցանկը կհրապարակի առաջիկա օրերին:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ հունահռոմեական ըմբշամարտ

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում,ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք․ Վազգեն Մանուկյան
Դա կազմակերպված էր, ես գիտեմ՝ ով է կազմակերպել և ոնց. Վ․ Մանուկյանը՝ Գյումրիի միջադեպի մասին
Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում. «Հրեշ» Անդոնը, «Աբորտ» Անոն և Մուշուրբա «վաճառողը»
Մենք ունենք կարճ ժամանակ ՝մի քանի ամիս՝ Հայաստանի ոչնչացման ծրագիրը կանգնեցնելու․ Անդրանիկ Թեւանյան
Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ
Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում է, այնպես չէ, որ խեղճ է. Շուռնուխի համայնքապետ
Ապաշնորհների ու դավաճանների խմբակն ընդամենը երկուսուկես տարում քանդեց Հայաստանի նույնիսկ ամենակայացած պետական ինստիտուտները
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և Վանաձորի պետական համալսարանը ստացան հավատարմագրում 4, Ավանդական բժշկության համալսարանը՝ 2 տարով
Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ
Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը
Ավելին
Ավելին