f

Անկախ

ԱՅՍ ԱՆԳԱՄ Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՑ


Անհետ կորածների ծնողների հետ հանդիպման ժամանակ նիկոլ փաշինյանը հայտարարել է, որ «չեն կարողանում բանակցություններ վարել, մնում է դիմել 3-րդ երկրի օգնության»:

Եթե ամբողջ 45 օր իշխանությունը օգտագործելով պատերազմի թեման հաջողությամբ շեղեց հանրության ուշադրությունը, այսօր դա վարպետորեն կատարվում է անհետ կորածների ու ռազմագերիների հարցի անթույլատրելի շահարկմամբ:

նիկոլ փաշինյանը մի կողմից խոստովանում է այդ հարցով բանակցություն վարելու իր անկարողության մասին, իսկ դրան զուգահեռ իր ֆեյսբուքյան գրառման մեջ հարցի կարգավորման համար իր շուրջ համախմբման կոչ է անում:

Անհետ կորածների ու ռազմագերիների հարցն այսօր առաջնահերթություն վայելող հարց է, սակայն դրա հետ կապված կան բազմաթիվ անպատասխան հարցեր:

Ինչպես պարզվում է մեզ մոտ բավարար չափով ռազմագերիներ չկան, որոնց հնարավոր կլինի փոխանակել մեր հայ ռազմագերիների հետ, այլապես հարցը նույն խստությամբ պիտի հուզեր նաև ադրբեջանական կողմին:

Միևնույն ժամանակ պարզ է, որ ժամանակացույցի համաձայն կատարելով գրեթե մեր բոլոր պարտավորություններն այս պահին չունենք լծակ, որի օգնությամբ հնարավոր կլինի ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա:

Ճանաչելով Ադրբեջանին ու նրա ղեկավարին գոնե այս պահին դժվար կարելի է հավատալ, որ սոսկ մարդասիրական նպատակներից ելնելով ադրբեջանական կողմը պատրաստ կլինի միակողմանի կերպով վերադարձնել մեր գերիներին: Ռազմագերիներին աննպատակ պահելը նույնպես որևէ օգուտ չի տալու ադրբեջանական կողմին: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը ռազմագերիների ու անհետ կորածների հարցը շահարկելով ինչ-որ պահանջներ է ներկայացրել, որոնց մասին տեղյակ չէ հանրությունը:

45 օր նիկոլա-արծրունական ստերով սնված հասարակությունը նոյեմբերի 10-ին դեմ կանգնեց իրենից թաքուն պահված ահռելի իրականությանը: Մեր ռազմագերիների չարչարանքների հաշվին իրենց իշխանությունը մի քանի օր կամ շաբաթ երկարաձգել ցանկացող հող վաճառողներն այս անգամ ի՞նչ են թաքցնում:

Հանրության ուշադրությունը օրվա հրամայականից շեղելու համար փորձ է կատարվում համոզել, թե այսօր մեր առաջնահերթությունը ռազմագերիների ու անհետ կորածների հարցի լուծումն է, ոչ թե նիկոլի հրաժարականը: Բայց եթե հանկարծ պարզվի, որ ինչպես պատերազմի դեպքում, այստեղ էլ գլխավոր խնդիրը հենց ինքը՝ նիկոլն է:

 

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում հայ գերիներ

Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Ավելին
Ավելին