Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի 26 402 նոր դեպք է հայտնաբերվել: Երկրում համաճարակի սկզբից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2,322 056-ի։ Այդ մասին նշվել է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տարածած հայտարարության մեջ: Գրում է Gazeta.ru-ն։
Նախօրեին Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 26.338 նոր դեպք:
Ավելի վաղ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամայել էր յուրաքանչյուր շաբաթ կառավարությանը զեկուցել COVID-19- ի բուժման համար դեղերի առկայության մասին:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 65 միլիոնը, իսկ հիվանդության զոհերի թիվը 1,5 միլիոնի է մոտենում։