Ուղիղ մեկ տարի առաջ դեկտեմբերի 1-ին «Անի» հյուրանոցում նշվում էր 1989թ․ դեկտեմբեր 1-ի ՀԽՍՀ ԳԽ Հայաստանի ԽՍՀ և ԼՂԻՄ –ի մավորման պատմական որոշումը։ Քննարկումը կազմակերպել էին «Արցախը Հայաստանի մարզ» կարգախոսի կոմնակիցները։ Ես էլ էի հրավիրված։ Քննարկումը շատ բուռն էր, հերոսական։ Բացի վերոնշյալ կարգախոսից, բոլոր նրանք, ովքեր այլ, օրինակ Արցախի, որպես անկախ երկրորդ հայկական հանրապետության կողմնակիցներ էին, պիտակավորվում էին, որպես դավաճաններ, սրիկաներ, այդ թվում, «Ղարաբաղ» կոմիտեի անդամները։ Իմ խոսքն այն մասին էր, որ կարևորն այն է, որ Արցախը երբեք չլինի Ադրբեջանի կազմում։ Եվ եթե հասնենք Արցախի միջազգային ճանաչմանը, ապա, բնականաբար հաջորդ քայլը կլինի վերամիավորումը։ Եվ առաջարկեցի, ոչ թե այպանել Արցախի անկախության կողմնակիցներին, այլ տարաձայնությունները մի կողմ դնել, նրանց հետ միավորվել, ընդդեմ Արցախը Ադրբեջանին վերադարձնելու կողմնակիցների, ակնարկելով գործող իշխանություններին։ Հավաքի համարյա բոլոր մասնակիցների կողմից թունդ հարձակումների ենթարկվեցի։ Հավաքի մասնակիցների թունդ, հայրենասիրական պահվածքից կարելի էր ենթադրել, որ նրանք երբևէ չեն հանդուրժի մեր նվաստացումը։ Բայց, նրանց մեծ մասն այսօր լռում է․․․Չգիտեմ ինչով բացատրել։
ԱՅՍՕՐ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ն Է
Կարդացեք նաև
- Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
- Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
- Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն