f

Անկախ

Այս փուլից պետք է սկսել հայկական մեծ վերափոխման ժամանակաշրջանը, որի մեջ ներառվում է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը, Սփյուռքը, մեր հարևանները, մեր դաշնակիցները, մեր հակառակորդները..


Սիրելի՛ հայրենակիցներ

1988 թվականի փետրվարին իմ կողմից արձակված առաջին փամփուշտն հայ ժողովրդի անվտանգության համար էր արձակվել: Այնուհետև, իմ և իմ մարտական ընկերների անմիջական նախաձեռնությամբ, զրոյական վիճակից, շնորհիվ և ի փառս մեր հայրենիքի, ստեղծվեց կանոնավոր բանակ, որը 27 տարի շարունակ փառքով կատարեց իր առջև դրված բոլոր խնդիրները: Նույնը եղավ 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին՝ Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում:

Սակայն քաղաքական մասի պատասխանատուների անկազմակերպ, իսկ երբեմն անպատասխանատու ղեկավարման արդյունքում ունեցանք մի իրողություն, ինչի հետևանքով մենք այսօր մեկը մյուսի հետևից հանձնեցինք հայ քաջորդիների արյունով ողողված հողերը, 27 տարի կառուցած մարդկանց օջախները, դպրոցները, պետական կառույցները:

Այս ամենը անպատասխան մնալ չի կարող: Այսպես շարունակելը հանցագործություն է: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ հին Արցախը չկա, Ղարաբաղյան խնդրի հին բովանդակությունը չկա, հին պատկերացումների և հաշվարկների ճնշող մեծամասնությունը այլևս չկա։ Այս փուլից պետք է սկսել հայկական մեծ վերափոխման ժամանակաշրջանը, որի մեջ ներառվում է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը, Սփյուռքը, մեր հարևանները, մեր դաշնակիցները, մեր հակառակորդները, մեր շահերն ու ռեսուրսները։

Ընտրելով համահայկական ողբի ճանապարհը, մենք կկորցնենք հայկական պետականությունը։ Ուրեմն, պետք է հետևություններ անել ու աշխատել.

Ինչ պետք է անենք.

ա/ Արցախում անհրաժեշտ է վերանայել իշխանության բոլոր օղակները։ Սա պարտադիր պայման է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե բանակը, ոչ թե հայը, և պարտությունը պետք է դառնա դաս։

բ/ Նոր ձևավորված պետական մարմինները պետք է ունենան կարողություն և բարոյական իրավունք՝ աշխատանքի անցնել առանց պարտվողի հոգեբանության։

գ/ Անհրաժեշտ է զինված ուժերի նոր որակական վերակառուցում։

դ/ Անհրաժեշտ է ձևավորել համահայկական նոր օրակարգ՝ Սփյուռքի և Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքի նոր ձևաչափեր և նոր բովանդակություն։ Վերափոխված իշխանությունը ինտենսիվ և լրիվ այլ տրամաբանությամբ պետք է սկսի աշխատել Սփյուռքի հետ։

Ելնելով վերոգրյալից, անկախ իմ քաղաքական հայացքներից և իմ վերաբերմունքից Արցախի Հանրապետության ներկայիս իշխանությունների նկատմամբ.

- ԱՀ ԱԺ-ից պահանջում և հորդորում եմ իրականացնել Աժ նախագահի, Աժ նախագահի տեղակալի, մշտական գործող ԱԺ հանձնաժողովների կազմերի փոփոխություն,

- ԱՀ նախագահից՝ ձևավորել ԱՀ ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական և բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից:

Դիմում եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ եթե Դուք նույնպես կիսում եք իմ մտահոգությունները և համամիտ եք իմ առաջարկություններին, ապա այս պարագայում, ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում լծվել պետականաշինության գործին:

Ծառայում եմ Հայրենիքիս

Սիրով՝ Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան

Ք. Ստեփանակերտ, 01.12.2020թ.

Վիտալի Բալասանյան ՖԲ Գրառում Արցախ խմբագրի ընտրանի

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին