Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է արժանանալ նոյեմբեր ամսվա «Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ:
Մխիթարյանից բացի, թեկնածուների թվում են նաև իսպանացի Պեդրո Ռոդրիգեսը, իտալացի Լեոնարդո Սպինացոլան և բրազիլացի Ռոժեր Իբանյեզը:
Նախորդ ամիս 31-ամյա Մխիթարյանը «Ռոմայի» կազմում Եվրոպայի լիգայում ու իտալական A Սերիայում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: