f

Անկախ

Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպումը բուռն է անցել. պահանջել են Փաշինյանի հրաժարականը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Հանրային խորհրդի հետ: Անկախտեղեկացրել էր, որ խորհրդի անդամներից շատերը ցանկություն չեն հայտնել մասնակցել հանդիպմանը, որոշներն էլ մասնակցել են՝ Նիկոլ Փաշինյանի երեսին ասելու ճշմարտությունը և ստեղծված իրավիճակ հետ կապված հարցադրումներ անելու նպատակով:

Մեր տեղեկություններով՝ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներից 12-13 հոգի: Հիշեցնենք, որ խորհրդի կազմը բաղկացած է 45 հոգուց:

Հանդիպումը շատ բուռն է անցել, տևել է 3 ժամ: Հետաքրքիր է, որ շուրջ 3 ժամ տևած հանդիպման վերաբերյալ ո՛չ ՀՀ կառավարությունը, ո՛չ Հանրային խորհուրդը մինչ այս պահը որևէ հաղորդագրություն չեն տարածել:

Ինչևէ, Անկախ-ին բավականին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել այդ հանդիպումից: Պարզվում է՝ ՀԽ անդամները շատ սուր հարցեր են բարձրացրել, իսկ նրանցից ոմանք ուղիղ տեքստով պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարաանը:

Չափազանց սուր ելույթ է ունեցել Գագիկ Գինոսյանը:

Անկախ-ի հետ զրույցում Գինոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր համար վարչապետ չէ, այլ ֆեյքերի վարչապետն է, և այդ մասին երեկ ուղիղ ասել է նաև նրան:

«Ինչ-որ պետք էր, երեսին ասել եմ, շատ բան եմ ասել ու դուրս եմ գալիս Հանրային խորհրդից»,-ասաց Գագիկ Գինոսյանը:

Ի դեպ, Փաշինյանը բոլոր ելույթներին անդրադարձել է և միայն Գինոսյանին արձագանքել է, թե բան չունի նրան ասելու:

Չափազանց սուր է խոսել նաև Արշակ Սադոյանը: Նա նույնպես բարձրացրել է Փաշինյանի հրաժարականի հարցը: Ընդ որում, երբ խորհրդի անդամները շեղվել են պատերազմի ու հրաժարականի թեմայից և փորձել այլ հարցեր քննարկել, Սադոյանը հորդորել է վերադառանալ հիմնական հարցին՝ պնդելով, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ իր սխալ որոշումների հետևանքով է նման խայտառակ պարտություն գրանցվել:

Ի պատասխան հրաժարականի պահանջին՝ Նիկոլ Փաշինյանը ՀԽ անդամներին ասել է, որ իր հրաժարականի հարցը քննարկվել է նաև իրենց կուսակցությունում: «Հենց զգամ, որ դրա անհրաժեշտությունը կա, հրաժարական կտամ»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ չի ուզում խուսափել պատասխանատվությունից:

Ի դեպ, Փաշինյանն ասել է, թե այսօր էլ ժողովուրդն իրեն սատարում է, ինչին ի պատասխան՝ Արշակ Սադոյանը վրդովված հարցրել է, թե որտեղի՞ց իրեն նման վստահություն, հանրաքվե՞ է արել, որ նման բան է հայտարարում:

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ արձագանքել է, թե եթե ոչ Փաշինյանը, ապա ո՞վ, ինչին ի պատասխան՝ Արշակ Սադոյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ամենևին էլ անփոխարինելի չէ:

Ի վերջո Սադոյանն այնքան է բարկացել, որ Փաշինյանը նրան առաջարկել է դուրս գալ, ծխել, հանգստանալ և վերադառնալ: Սադոյանը դուրս է եկել, բայց չի վերադարձել քննարկմանը:

Հանրային խորհուրդ Նիկոլ Փաշինյան հանդիպում խմբագրի ընտրանի

Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակն ու ԼՂ հայերի անվտանգության հարցը
«Աչքերին թոզ փչելու փորձ»․ Իրանում արձագանքել են միջանցքի մասին Էրդողանի հայտարարությանը
ԱՄՆ-ն Իսրայելը ներառել է վիզաների չեղարկման ծրագրում
Պեկինում կայացել է ՀԱՊԿ, ՇՀԿ և ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը
Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ. Նազելի Բաղդասարյան
Հայկ Մարությանը արձագանքել է «Մայր Հայաստան» դաշինքի եւ «Հանրային ձայնի» պահանջներին
Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը․ ՀԺՄ
Բռնի տեղահանման եւ մարդկանց սպանություններով Ադրբեջանի դեմ հարյուր հազարավոր հայցեր են ներկայացվելու ՄԻԵԴ․ Սահակյան
Կենտրոնական Ասիայի երկրներում այս եւ հաջորդ տարի մեծ տնտեսական աճ կնկատվի. ՎԶԵԲ
Շվեյցարիան համաձայնել է Գերմանիային վերավաճառել Leopard II տանկեր
Հայաստանը որոշել է ՀԱՊԿ-ում դեսպան չնշանակել. Factor.am
Զախարովան հայտարարել է, թե «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանին դրդում են ՀԱՊԿ-ից դուրս գալ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն ցանկանում են, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվի, բայց «հաղթող» կարող է լինել միայն մեկը. Փոլ Անտոնոպուլոս
Մեծ Բրիտանիայի տնտեսությունը «կկրճատվի երկու տարում՝ եվրոգոտու և ԱՄՆ-ի աճին զուգընթաց»
Այրվածքաբանության կենտրոնում բուժում են ստանում պայթյունից տուժած 86 մարդ, 20–ի վիճակը ծայրահեղ ծանր է
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում լիքը մարդ կա․ մեքենան կա, բայց վառելիք չեն հատկացնում, որպեսզի Հայաստան գանք․ արցախցի
Փաշինյանն աշխատանքից ազատել է Վայոց ձորի փոխմարզպետին
Քանի դեռ Արցախի բնակչությունը լրիվ չի տեղափոխվել ՀՀ, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները եւ այլ օբյեկտներ. Արցախի ՆԳՆ
Համատարած ձախողված են պաշտպանության, անվտանգության, առողջապահական, կրթական և կապիտալ մյուս ծրագրերը. Թադեւոս Ավետիսյան
Ֆորմալ առումով գրեթե բացառվում է, որ Աշոտյանին ազատ կարձակեն, վաղը ժամը 11-ին կհրապարակեն որոշումը. փաստաբան
Ժաննա Անդրեասյանը՝ բռնի տեղահանված ուսանողների՝ ՀՀ-ում կրթությունը շարունակելու եւ ուսման վարձերի մասին
ԼՂ-ում ուսուցիչների թիվը եղել է 1500-ին մոտ. մեր համակարգը պատրաստ կլինի նրանց ներգրավելու. ԿԳՄՍ նախարար
Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան
Արցախցի երեխաներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց․ արդեն 100 ընտանիք դիմել է դպրոց. Անդրեասյան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին