f

Անկախ

Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով. Էլինար Վարդանյան


ԱԱԾ այսօրվա  հաղորդագրության մեջ փորձ է արվում զանգվածային  անկարգությունները կապել կոնկրետ քաղաքական գործիչների և կուսակցությունների հետ։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորորապես, նշել է. «Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով։ Հուսամ հասկանում են, որ սա բերելու է ներքին լրացուցիչ և անհարկի լարվածության։ Սա կեղծ ուղղություն է, որովհետև բոլորի աչքի առաջ է կատարվել պատմությունը, և ոչ ոք չէր կարող նախօրոք իմանալ, որ վարչապետը գիշերը բոլորից թաքուն կստորագրի նման փաստաթուղթ։ Կա տպավորություն, որ այնքան թաքուն է արվել, որ նույնիսկ  ԱԱԾ-ն չի իմացել։

Ինչևէ։ Հաղորդագրության մեջ հիշատակվող անձինք և կազմակերպությունները վստահաբար պետք է դիմեն դատարան, պահանջեն փոխհատուցում, սա արժանապատվության հարց է։ Այս հարցում նրանք պետք է արժանանան հանրային բարձր աջակցության, քանի որ ԱԱԾ նման գործելակերպը պարզապես անընդունելի է։ Ոչ մի բանից հետևություն չի արվու՞մ։

Շատ ցավում եմ, որ ԱԱԾ-ն այս ծանր և ճակատագրական պահին զբաղվում է նման մանիպուլյացիաներով։ Շատ ավելի կարևոր հարցեր կան, որ պետք է լինեին ԱԱԾ ուշադրության կենտրոնում։ Այս պահին ԱԱԾ-ում պետք է արդեն իսկ հարուցված լինեին և քննության առարկա հանդիսանային բազմաթիվ այլ գործեր, այդ թվում պետք է արգելքներ սահմանվեին ՀՀ-ից կոնկրետ անձանց ելքի հարցում։ Արվո՞ւմ է դա, վստահ չեմ։ Սա պետության անվտանգության խնդիրն է։Սա երկրի հետագա գոյության հարցն է։

Ի վերջո, հարգելի ԱԱԾ, եթե խոսքը գնում է տարբեր քաղաքական գործիչների, կազմակերպությունների և կուսակցությունների աջակիցների մասին, ապա  Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ նախկին աջակիցներ, այդ թվում մտավորականներ այսօր նրան մեղադրում են ոչ ավել, ոչ պակաս, դավաճանության մեջ։ Հետաքրքիր է, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱԱԾ-ն այս ուղղությամբ։ Մի դրեք խտրականություն աջակիցների մեջ։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին