Վրաստանի վարչապետին կից COVID-19- ի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել քաղաքացիների լայնամասշտաբ թեսթավորում իրականացնել`վարակվածներին արագ հայտնաբերելու և նրանց ինքնամեկուսացման կամ կլինիկաներ տեղափոխելու համար: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավան: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ զանգվածային պատվաստումները կիրականացվեն մինչև փետրվարի 1-ը: Օրական կիրականացվի վարակի հայտնաբերման շուրջ 20 հազար պետական թեստ: Թեսթավորմանը կասնակցեն նաև մասնավոր կլինիկաներ և լաբորատորիաներ:
Սիչինավայի խոսքերով՝ PCR թեստերից բացի կառավարությունը կավելացնի նաև իրականացվող արագ թեսթերի քանակը, որոնք հիմնված են հակագեների վրա, և 20 րոպեում տալիս են պատասխաններ:
Այսօր հանրապետությունում ամեն օր միջինը 10 հազար թեստ է իրականացվում: