Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչին կորոնավիրուսով է վարակվել: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ILNA գործակալությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Կորոնավիրուսի դեմ նրա թեստի արդյունքները դրական արդյունք են ցույց տվել:
Իրանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցի շրջանակներում հաստատել է, որ Հարիրչին վարակվել է կորոնավիրուսով և կարանտինի մեջ է գտնվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի: