Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 3-ին, ժամը 6.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի 6 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան:
Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է երեք ծառ:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
6 խմ փայտանյութն ապօրինի էր․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը
Կարդացեք նաև
- ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասից կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է
- «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
- «Համարձակ ու հավակնոտ ծրագիր է». ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք