Փարիզի Սորբոնի համալսարանի գիտնականները հանդես են եկել Եվրոպայում մի շարք արևապաշտպան միջոցների վաճառքի արգելքի կամ սահմանափակումների օգտին: Համապատասխան հայտարարությունն արվել է անցկացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա, որը հրապարակվել է Nature.com պորտալում: Գրում է Gazeta.ru-ն։
Հրապարակված տվյալների համաձայն՝ մարդու կողմից օգտագործվող պաշտպանիչ քսուքները բացասաբար են ազդում ծովային մարջանների վրա՝ հանգեցնելով դրանց աճի դանդաղեցմանը կամ նույնիսկ մահվան:
Մասնագետների կարծիքով, որոշ կոսմետիկ միջոցներ պարունակում են 10 ամենահայտնի ակտիվ նյութերից երեքը, որոնք արգելափակում են ուլտրամանուշակագույն ճառագայթները: Այս նյութերը կոչվում են 2-էթիլհեքսիլ սալիցիլատ, բենզոֆենոն -3 և օկտոկրիլեն, և հենց դրանք են, որ վատ են ազդում մարջանների վրա:
Այս ուսումնասիրությունն իրականացվել է Եվրոպայում ընդունված կենսաբազմազանության ռազմավարության ֆոնին, որի նպատակն է բարելավել վայրի բուսական և կենդանական աշխարհի պայմանները: Դրա համաձայն՝ բուսական և կենդանական աշխարհները պետք է սկսեն բնական ճանապարհով վերականգնվել: Ռազմավարությունը մշակված է 2020-2030 թթ․ ժամանակահատվածի համար: